Տեսչական մարմիններ

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 17 Next
«Վայլդբերրիզ» ՍՊԸ մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր․ ՊԵԿ
03 սեպտեմբերի 2023   (0)

Կատարված համատեղ աշխատանքների արդյունքում ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ` հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ 3594,2 մլն դրամ հարկային պարտավորություն, որից 175,0 մլն դրամ` տույժեր և տուգանքներ:

Բացահայտվել են մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու դեպքեր
31 օգոստոսի 2023   (0)

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրականացրել են հսկողական աշխատանքներ:

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի «հաշիշ» տեսակի թմրամիջոց
28 օգոստոսի 2023   (0)

ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը:

2023թ. հուլիսին 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
16 օգոստոսի 2023   (0)

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

ՊԵԿ-ը ներկայացնում է 2023 թ. առաջին կիսամյակում հարկային ոլորտում իրականացված աշխատանքները
15 օգոստոսի 2023   (0)

Հարկ վճարողների սպասարկումն էլեկտրոնային հարթակում իրականանցնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն մի շարք նախաձեռնություններ է իրագործում: Էլեկտրոնային համակարգի կատարելագործմամբ սպասարկման որոշ գործառույթներ կկատարվեն ինքնաշխատ:

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը
11 օգոստոսի 2023   (0)

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը:

2023 թ․ հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշները
03 օգոստոսի 2023   (0)

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:

Զեղչերն իրակա՞ն են, թե՞ ոչ. ՄՊՀ-ն ամփոփում է արդյունքները ոլորտում օրենսդրական կարգավորումներ սահմանելուց մեկ տարի անց
03 օգոստոսի 2023   (0)

2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի և այլ ակցիաների համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները:

ՊԵԿ-ը կանխել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը
02 օգոստոսի 2023   (0)

ՊԵԿ Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը:

Բազմաբնակարան շենքերի կառուցապատող ընկերությունը բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում թաքցրել է իրական արժեքները
31 հուլիսի 2023   (0)

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Լոռի Excluzive» և «Շիրակ, Կալինինո, EXCLUSIVE» ապրանքները պարունակել են բուսական յուղ, բայց իրացվել են որպես պանիր.ՄՊՀ
25 հուլիսի 2023   (0)

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթների շրջանակներում բացահայտվել են անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի կողմից անբարեխիղճ մրցակցության դեպքեր։

ԲԸՏՄ-ն կասեցրել է ավազի լվացման կետի ապօրինի ջրառը
24 հուլիսի 2023   (0)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրած զննման արդյունքում «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում հայտնաբերել են ապօրինի ջրառի դեպքեր:

Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ հարուցվել է 35 վարույթ
19 հուլիսի 2023   (0)

Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել են թվով 35 վարույթներ: Վարույթներից 34-ն ավարտվել է, 1-ը դեռևս ընթացքում է:

2023թ. հունիսին 720 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
17 հուլիսի 2023   (0)

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

Արմավիրում դադարեցվել է տուֆի և բազալտի ապօրինի արդյունահանումը. Տեսչական մարմին
12 հուլիսի 2023   (0)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հայտնաբերել են բազալտի և տուֆի ապօրինի արդյունահանման դեպք:

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 17 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն