ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը:


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում:


Պետական եկամուտների կոմիտեի ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու հերթական դեպքը:

ՀՀ ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի, բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով:

Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոֆետներ:


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքա¬կոսմե¬տի¬կական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում:


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, 2020թ-ի հունվարին ԿԱՀ-ների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել էին, որ «Пеноксал® forte» հավելումը չունի համապատասխանության գնահատման հավաստագիր, իսկ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է:


Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝


Սպիրտի թանկացումների հետ կապված մամուլում և սոցիալական ցանցերում պարբերաբար հրապարակվող տեղեկությունների առնչությամբ հայտնում ենք, որ թանկացումները պայմանավորված են բացառապես ՀՀ հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով, ինչը համահունչ է ԵԱՏՄ մեր պարտավորություներին:


ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվար ամսին ստուգումներ է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ համայնքներում։


«Սեղմված գազ» ապրանքային շուկան ուսումնասիրելիս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզել է, որ սեղմված բնական գազի առավել մեծ ծավալներով իրացումը՝ շուրջ 22 տոկոս, Երեւանի բաժինն է (2019 թ. Հունվար-ապրիլ ժամանակահատված), Արարատի մարզում իրացվում է 14, իսկ Կոտայքի մարզում՝ 13 տոկոս։


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի տարածքում գործող արտադրական, առևտրային մի շարք կազմակերպություններում և ԱԳԼՃԿ-ներում։


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողույթյունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով:


Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ:


«Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կասեցրել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Թեև իրականացված աշխատանքների արդյունքում այստեղ վերացվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 20 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5.891.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։