ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը:


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում:


Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաները կաշխատեն նաև հանգստյան օրերին՝ ներկրման և արտահանման գործընթացներին օժանդակելու նպատակով:


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է հանրապետության խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանից արտերկիր բանջարեղեն արտահանողների հետ:


Այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: Գործընթացը շարունակվում է:


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խորհրդակցության էր հրավիրել Հայաստանի ագրարային համալսարանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»,


Առևտրի իրականացման վայրերում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է։ Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով․


Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել է Բնապահպանական վերահսկողության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Մինամատայի կոնվենցիայի Հավելված A–ի I մասում թվարկված սնդիկի հավելիչներով արտադրանքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան և 2018 թվականի մարտին դարձել Կոնվենցիայի Կողմ երկիր:


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա՝ այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում՝ «Վիլլա Հիլլզ», «Սեգաս» և «Բելաջիո» ռեստորաններ, և Երևանում՝ «Սալոն ռեստորան» ՍՊԸ:


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ամենալայնածավալ ստուգայցը՝ Երևանում․ կիրակի օրը տեսչական մարմնի կենտրոնական ապարատն ու Երևանի տարածքային կենտրոնը համատեղ համաժամանակյա ստուգայց են իրականացրել միանգամից ողջ մայրաքաղաքով մեկ։


ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված 101 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 7.294.500 ՀՀ դրամի չափով:


Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը 2019 թվականի օգոստոս ամսին իրականացրել է Ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբեր ամսին՝ ավել ջրառ. խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է` կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին


Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ընկերությունն արտադրության ընթացքում առաջացած թափոնների մի մասն այրում է ֆաբրիկայի տարածքում՝ խախտելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ պարբերության պահանջը։


Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավել ջրառ՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի և 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. բացակայել են պիտակներն ու մակնշումը: