ԱՄՆ-ում ՀՀ-ի գործարարների ներկայացվածությունն ընդլայնելու համար պետական աջակցություն է ակնկալվում

19 հունվարի 2023 | Լուրեր տնտեսվարողներից | Цитата

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-փառատոնն անցկացվել է հագեցած գրաֆիկով ու գոհացուցիչ արդյունքներով:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը, ամփոփելով արդյունքները, նշեց, որ ամենատարբեր ոլորտներ ներկայացնող 50 ընկերությունների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել հաստատել գործարար կապեր, ծանոթանալ ԱՄՆ-ի շուկայի հնարավորություններին:

«Հայաստանից ԱՄՆ մեկնած հայկական ընկերությունների ներկայացուցիչները տեղում կարողացան ծանոթանալ շուկային, գնային առաջարկների հնարավորություններին, գործարար կապեր հաստատեցին, առաջարկներ ստացան, հատկապես, մեր գործընկեր ամերիկյան «Լիվա Էլիտ բիզնես գրուպ»-ի կողմից: Այն է, ապրանքներն արտահանել ԱՄՆ»,-ասաց Մարիամ Մանուկյանը:

Հայկական ապրանքների ցուցահանդեսը բավականին հագեցած էր այցելուներով: Մարիամ Մանուկյանը նկատեց, որ հայկական ապրանքները շատ արագ սպառվել էին հենց առաջին իսկ օրերին: Հատկապես սննդային արտադրանքը, գինիները մեծ պահանջարկ են ունեցել: Հայաստանից ներկայացված էին տեքստիլ, պահածոյի արտադրության, սննդի վերամշակման, թանկարժեք մետաղների, ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Հայկական ընկերություններն այժմ առաջարկները քննարկելու, ուսումնասիրելու փուլում են: Ոմանք մտադիր են կրկնակի այց կատարել ԱՄՆ՝ շեշտը դնելով առավել անհատական հանդիպումների վրա: 

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահության անդամ Գևորգ Աղաբալյանի խոսքով՝ նման միջոցառումները լավ հարթակ են հայկական ընկերությունների համար նոր շուկա մուտք գործելու տեսանկյունից: Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը ԱՄՆ-ում հայկական ապրանքների նման ցուցահանդես արդեն  2-րդ անգամ է անցկացնում: Ամեն անգամ մասնակցել ցանկացողների թիվն ավելանում է: Գևորգ Աղաբալյանը նկատեց, որ ԱՄՆ-ի շուկայում երկարաժամկետ ներկայացված լինելը որոշակի դժվարություններ է պահանջում: Հիմնական խնդիրը սերտիֆիկացման թղթաբանության հետ է կապված: Տեխնիկական պահանջները բավական բարդ են:

«Մենք հիմա մտածում ենք այս ծրագրին զուգահեռ ստեղծել հարթակ, որպեսզի աջակցենք արտադրողներին, որ կարողանան այդ լիցենզավորման գործընթացը անցնեն: Ցանկալի է, որ պետական աջակցություն ևս լինի: Այսինքն՝ ստեղծվի նախաձեռնող խումբ, որը կօգնի ԱՄՆ-ում ստեղծել հարթակ, որ հայկական կազմակերպությունները կարողանան իրենց արտադրանքը ներկայացնել, տեղում երկարաժամկետ նպատակով բանակցությունների հնարավորություններ ունենան մատակարար կազմակերպությունների հետ: Այսինքն՝ ձևավորվի տարածք, որտե ներկայացված կլինեն հայկական ապրանքները և այդ տարածքը, հարթակը կառավարողը զբաղվի նաև լիցենզավորման, ներմուծման, իրավաբանական հարցերով»,-ասաց Գևորգ Աղաբալյանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր տնտեսվարողներից
• Բելառուսի որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան• Բելառուսն արգելել է «Արարատ կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներկրումը• 5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար• Նախատեսվում է մինչև 2032 թվականը բազմապատկել գինու արտադրության ծավալները• Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը• Կառուցապատողների ասոցիացիան իշխանություններին կոչ է անում կարևոր օրենք փոխելիս հաշվի առնել կառուցապատողների շահերը• «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում կիրականացնի «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագիրը• Նախարար Վահան Քերոբյանը Կոտայքի մարզի Կամարիս համայնքում այցելել է ելակի, ազնվամորու և մոշի մշակությամբ զբաղվող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ• Անակնկալ Խաչատուր Սուքիասյանի «FlyOne»-ի ուղևորներին. Check-in-ի համար պետք է վճարել հավելյալ 30 եվրո

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն