Բելառուսի որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան

Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն արգելելու մասին Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը որևէ կապ չունի իրենց արտադրանքի հետ։

«Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։

Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

«Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ը մարտի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որ Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Տարասենկոյի որոշմամբ՝արգելվել է հայկական «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր տնտեսվարողներից
• Ծաղկի արտահանման արգելքը երեք հիմնական խնդրի հետևանք է. ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի ջերմոցներում• ՀԷՑ-ն արձագանքել է ընկերության պետականացման ՀՀ կառավարության մտադրությանը• ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիկվոր» ՓԲԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր• Լինելու են կրկնակի ստուգումներ. ՍԱՏՄ-ում տեղի է ունեցել հանդիպում պաղպաղակ արտադրողների հետ• Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ• ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր• Տեղական ներդրողն է օտարերկրյա ներդրողների համար լավագույն օրինակը. Տիգրան Հարությունյան• Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության հայտարարությունը ԶՊՄԿ-ում իրադարձությունների վերաբերյալ• Հանդիսավորությամբ նշվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության 20 ամյակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն