Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը

19 սեպտեմբերի 2023 | Լուրեր տնտեսվարողներից | Цитата

Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտեց 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Թեև թողարկման ազդագրով տեղաբաշխումը նախատեսվում էր ավարտել այս տարվա հոկտեմբերի 6-ին, բնակչության կողմից պարտատոմսերը ձեռքբերվեցին յոթօրյա ժամկետում:

Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը, ինչը ևս մեկ անգամ փաստում է Յունիբանկի հանդեպ բնակչության վստահության բարձր մակարդակը:

Թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոսմերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են.

  • բարձր եկամուտը, որը հարկման ենթակա չէ, 
    ապահովվածությունը.
  • «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:

    Հաշվի առնելով բնակչության համար խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման հնարավորության կարևորությունը և պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը` Յունիբանկը նախատեսում է իրականացնել նոր թողարկում 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր տնտեսվարողներից
• Տեղական ներդրողն է օտարերկրյա ներդրողների համար լավագույն օրինակը. Տիգրան Հարությունյան• Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության հայտարարությունը ԶՊՄԿ-ում իրադարձությունների վերաբերյալ• Հանդիսավորությամբ նշվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության 20 ամյակը• Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում երիտասարդ ձեռներեցներից կազմված 10 թիմ ներկայացրին հավակնոտ ծրագրեր, որոնցից չորսը դարձան SIA մրցանակաբաշխության հաղթող• Արտյոմ Թադևոսյան. «Արտահանման պետական ծրագրերը պետք է մշակել ռեալ արտահանողների օգնությամբ, ոչ թե կողքից նայելով»• Բելառուսի որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան• Բելառուսն արգելել է «Արարատ կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներկրումը• 5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար• Նախատեսվում է մինչև 2032 թվականը բազմապատկել գինու արտադրության ծավալները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն