Շրջակա միջավայրի նախարարությունն ահազանգում է հումանիտար և բնապահպանական վտանգի մասին

22 հոկտեմբերի 2020 | Շրջակա միջավայր | Цитата

Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար և բնապահպանական աղետի  առկա վտանգի վրա։
Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից. տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։
Կործանարար է ազդեցությունը նաև տարածաշրջանի կենսաբազմազանության վրա, որը ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը, որի բույսերի և կենդանիների մի շարք տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև 4 տեսակ ներառված է  Բնության պահպանության միջազգային միության   (IUCN) Կարմիր ցուցակում: Վերոնշյալ տարածքը նաև բնակավայր է հանդիսանում այնպիսի հազվագյուտ և  անհետացող տեսակների համար, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, բեզոարյան այծը, սև և գրիֆոնի անգղերը և այլն:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել վճռականորեն՝ դատապարտելու և դադարեցնելու ուժի կիրառումը Արցախի, խաղաղ բնակիչների և կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, մեղմելու այս տարածաշրջանում առկա  հումանիտար և բնապահպանական աղետները:
 
mnp.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Շրջակա միջավայր
• Շրջակա միջավայրի նախարարությունը սկսում է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տվյալների բազայի թարմացման գործընթացը• Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցեր• Բնության պահպանության ոլորտում շահագրգիռ կողմերի համար կազմակերպվող ճանաչողական այցի մասնակիցների հայտերի ընդունում• Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմց ներկայացված նախագծային հայտը• Դեկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 12 000 շահառու ստացել է թափուկ վառելափայտ• Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարի տեղակալ Սերգեյ Անոպրիենկոն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել• Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման ծրագիր• Արթիկում 700 միլիոն դրամի բնապահպանական մեծ ծրագիր է իրականացվում• Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն