Բնության պահպանության ոլորտում շահագրգիռ կողմերի համար կազմակերպվող ճանաչողական այցի մասնակիցների հայտերի ընդունում

31 հունվարի 2022 | Շրջակա միջավայր | Цитата

2022թ.-ի մայիսին Չեխիայի Հանրապետությունում Բնության պահպանության ոլորտում շահագրգիռ կողմերի համար կազմակերպվող ճանաչողական այցի մասնակիցների հայտերի ընդունում:

Չեխիայի Հանրապետություն շահագրգիռ կողմերի տասը հայ ներկայացուցիչների այցը կկենտրոնանա կենսաբազմազանության պահպանության օրենսդրության կիրարկման հարցերի վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵՄ Միջավայրերի և թռչունների վերաբերյալ հրահանգներին։

Այցի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու Չեխիայի Բնության պահպանության գործակալության, շրջակա միջավայրի ոլորտում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին, ինչպես նաև բնության պահպանվող տարածքների կառավարիչներին։ Ծրագրով նախատեսվում են դաշտային այցեր «Նատուրա 2000» և այլ պահպանվող տարածքներ։

Ծրագրի մանրամասներ՝

Տեղափոխում Չեխիայից Հայաստան և հակառակը՝ 2 օր
Բուն ծրագրի տևողություն՝ 6 օր Չեխիայի Հանրապետությունում
Ամսաթիվ՝ մայիսի 22–29, 2022թ.

Ճանաչողական այցի մասնակցության հայ թեկնածուները պետք է՝

Փորձառություն ունենան բնության պահպանության, կայուն զբոսաշրջության ոլորտում

Ակտիվ ներգրավվածություն ունենան որևէ ՀԿ-ում, գիտական հաստատությունում, մարզային ՊՈԱԿ-ում, Բնապահպանության տեսչական մարմնում կամ որևէ այլ նմանատիպ կազմակերպությունում

Ներկայացնեն մեկ էջանոց մոտիվացիոն նամակ՝ հայերենով կամ անգլերենով, որտեղ կնկարագրեն իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեմաները, այցից ակնկալիքները՝ նշելով, թե ինչպես իրենց մասնակցությունը կխթանի Հայաստանում կենսաբազմազանության պաշտպանությունը

Ներկայացնեն մասնագիտական ինքնակենսագրական (CV)

Ամբողջությամբ պատվաստված լինեն Covid-19-ի դեմ ԵՄ-ում ընդունված պատվաստանյութերից որևէ մեկով (օր.՝ «ԱստրաԶենեկա», «Մոդեռնա», «Պֆայզեր/Բիոնտեխ»), ինչպես նաև մեկնումից առնվազն 2 շաբաթ առաջ ստացած լինեն Covid-19-ի դեմ պատվաստանյութի խթանիչը (booster) և հայտի հետ միասին ներկայացնեն առնվազն երկու դեղաչափի ստացումը հավաստող պատվաստման հավաստագիրը (սերտիֆիկատը)։

Մասնակիցների ընտրության ժամանակ ապահովվելու է սեռերի հավասարակշռությունը։

Ընտրող հանձնաժողով՝ «Թվինինգ ծրագրի» մշտական խորհրդատու, Ծրագրի ղեկավար, Ծրագրի 3-րդ բաղադրիչի ղեկավար, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ փետրվարի 6, 2022թ.

Մասնակիցների ընտրության փուլ՝ մինչև փետրվարի 28, 2022թ.

Հայտերը, որոնք ներառում են ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և պատվաստման հավաստագիր, պետք է մինչև 2022թ.-ի փետրվարի 6-ը ուղարկվեն «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատուի օգնական Աննա Միրզոյանին հետևյալ էլ. հասցեով՝ info@biodiversity.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Շրջակա միջավայր
• Շրջակա միջավայրի նախարարությունը սկսում է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տվյալների բազայի թարմացման գործընթացը• Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցեր• Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմց ներկայացված նախագծային հայտը• Դեկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 12 000 շահառու ստացել է թափուկ վառելափայտ• Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարի տեղակալ Սերգեյ Անոպրիենկոն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել• Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման ծրագիր• Արթիկում 700 միլիոն դրամի բնապահպանական մեծ ծրագիր է իրականացվում• Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը• Եռամսյա ժամկետով Green box green offers / կանաչ արկղ կանաչ նպատակների համար ծրագիրը կյանքի կոչվեց

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն