Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարի տեղակալ Սերգեյ Անոպրիենկոն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել

23 դեկտեմբերի 2021 | Շրջակա միջավայր | Цитата

Նախօրեին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։
Նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրքություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։
Ծրագիր շրջանակում նախատեսվում է՝
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում օրենսդրական և նորմատիվա-իրավական հենքի զարգացում,
Էկոլոգիական հսկողության կազմակերպման և իրականացման ոլորտի օրենսդրության կիրառման գծով մասնագետների պատրաստում և բնապահպանական իրազեկում,
Կենսաբազմազանության պահպանություն, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում և անտառվերականգնման և անտառկառավարման համակարգի կատարելագործում։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է.
Ձևավորել շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների գույքագրման կատարելագործված նորմատիվամեթոդական բազա,
Մասնագետների որակավորման բարձրացում,
Նորմատիվաիրավական հենքի կատարելագործման ուղղությամբ առաջարկների մշակում,
Նորմատիվաիրավական հենքի կատարելագործում,
Միջգերատեսչական համագործակցության ամրապնդում և մասնագետների որակավորման բարձրացում,
Կողմ երկրների՝ ԲՀՊՏ կառավարման և նախագծման ոլորտի օրենսդրության կատարելագործում,
Կովկասյան անզնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնում և պահպանություն,
Հայաստանում առաջավորասիական ընձառյուծի վերականգնում և պահպանություն (Panthera pardus (Linnaeus, 1758), P. p. Ciscaucasica ենթատեսակ),
Բեզոարյան այծի մայրական կազմի ձևավորում բազմացման «Հյուսիսային Օսեթիա» պետական փորձարարական որսորդական տնտեսությունում, դրանց բազմացում և վերականգնում,
Հազվագյուտ և անհետազող կենդանական տեսակների վերականգնում և պահպանություն,
Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզի մշակում ,
Կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացում (Կողմերի համաձայնությամբ),
Հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող միգրացվող թռչունների պոպուլյացիայի կայունացում,
Վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների հսկողության համակարգի կատարելագործում, ինչպես նաև առգրավված և բռնագրավված նմուշների վերաբերյալ որոշումների կայացման համակարգի բարելավում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Շրջակա միջավայր
• Շրջակա միջավայրի նախարարությունը սկսում է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տվյալների բազայի թարմացման գործընթացը• Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցեր• Բնության պահպանության ոլորտում շահագրգիռ կողմերի համար կազմակերպվող ճանաչողական այցի մասնակիցների հայտերի ընդունում• Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմց ներկայացված նախագծային հայտը• Դեկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 12 000 շահառու ստացել է թափուկ վառելափայտ• Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման ծրագիր• Արթիկում 700 միլիոն դրամի բնապահպանական մեծ ծրագիր է իրականացվում• Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը• Եռամսյա ժամկետով Green box green offers / կանաչ արկղ կանաչ նպատակների համար ծրագիրը կյանքի կոչվեց

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն