Հայաստանի և Սաուդյան Արաբիայի տնտեսական փոխգործակցությանը նոր որակ և բովանդակություն հաղորդելու վերաբերյալ քննարկումներն առանցքային էին նախորդ շաբաթ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ արաբական այդ երկիր կատարած այցի ընթացքում:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հաննովերում արդյունաբերական տոնավաճառի բացման ժամանակ ասել է, որ էներգիայի հանածո աղբյուրների օգտագործման դարաշրջանը մոտենում է ավարտին։
Բյուջետային ծրագրերի պարբերական եւ կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարեւոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում եւ կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:
Ըստ փոխնախարարի, բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ներդնել դրանց գնահատման կանոնավոր գործընթաց։
Ապրիլի 22-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Զառա Մելքումովան։
Բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերը կազմում են 557 մլրդ դրամ։ Իսկ ի՞նչն է խանգարում կրկնապատկել այս թվերը՝ միջոցներ բաշխելով՝ միաժամանակ պահպանելով սոցիալական ծախսերը
5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով։ ԵԱՏՄ անդամների շարքում Հայաստանն ամենաաղքատ երկիրն է։ Այս մասին ապրիլի 17-ին կայացած քննարկման ժամանակ ասել է տնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Պարսյանը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ, հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023թ․-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում
Ամերիկայի միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ:
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արևային ջրատաքացուցիչների արտադրությունն իրականացնում է տեղում՝ սկզբից մինչև վերջ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`
Անցյալ տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 704 մլն դոլար, իսկ ընդհանուր առմամբ մի քանի տարիների ընթացքում այդ ցուցանիշը աճել է 2-3 անգամ։
Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում, և հատկապես երկու երկրների միջև առևտրաշրջանառության կրկնակի աճը, որն անցյալ տարի արտահայտվեց երկնիշ թվով, վկայում է այն մասին, որ Հայաստանն ունի Ղազախստանի հետ համագործակցության լուրջ ներուժ, բայց, ցավոք, օգտագործվում է դրա միայն մի մասը։
Բրյուսելում ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման ընթացքում հայտարարվեց Հայաստանին տնտեսական աջակցության նոր փաթեթ տրամադրելու որոշման մասին: