NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Տնտեսագետ. Հայաստանում այսօր չմեռնելու գինը շատ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը

13 դեկտեմբերի 2017 | Լրահոս, Տնտեսություն | Цитата

«Աղքատության վերաբերյալ հրապարակված տվյալներն իրականությունը չեն արտացոլում»: Panorama.am-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016-ին Հայաստանում աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ, որից  մոտ 295 հազար շատ աղքատ են, նրանցից  54 հազարը՝ ծայրահեղ աղքատ:

«Ոչ բոլորն են հաշվառված: Երկրորդը՝ մենք ունենք աշխատող աղքատներ: Ես ուզում եմ հորդորել կառավարությանը, որ նրանց հատուկ ուշադրություն դարձնի: Նրանք այն մարդիկ են, ով ի տարբերություն վեցանիշ և յոթանիշ թվերով աշխատավարձ ստացողների, ստանում են նվազագույն աշխատավարձ, ինչը բավարար չէ կենսաապահովման զամբյուղի համար: Այսինքն, չմեռնելու գինը շատ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը, որը մենք որպես պետություն վճարում ենք աշխատողին: Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության կեսն այսօր գտնվում է աղքատ վիճակում: Մարդիկ կան, որ թշվառ են, տարրական պայմաններ չունեն»,-ասաց նա:

Հայաստանում աղքատության բարձր մակարդակը Թաթուլ Մանասերյանը պայմանավորում է մի քանի գործոնով, որոնցից առաջնահերթ են երիտասարդների շրջանում մեծ գործազրկությունը և գիտության ներկայիս վիճակն ու ֆինանսավորումը:

«Կառավարությունը մի քիչ ավելի մտահոգված պետք է լինի հատկապես այս առումով: Ես ավելի քան մեկ տարի առաջ առաջարկություններ եմ ներկայացրել երիտասարդության շրջանում ինքնազբաղվածության խթանման վերաբերյալ, սակայն դրանք անտեսվում են»,-նշեց նա:

Տնտեսագետը հիշեցնում է, որ աղքատությունն առաջին հերթին կրճատվում է աշխատատեղերի ստեղծմանը միտված քաղաքականության շնորհիվ, մինչդեռ Հայաստանում այդ առումով շատ խնդիրները մնում են չլուծված.

«Հայտարարում են, որ ցանկանում են ստեղծել գիտելիքահեն տնտեսություն, բայց գիտության ֆինանսավորումը հասցվել է կես տոկոսի: Բնական է, որ արդյունքներն այսպիսին պետք է լինեն»:

Գիտնականը խիստ կարևորում է գիտության ոլորտում սերնդափոխության իրականացումը, որպեսզի Հայաստանում սովորելն ու աշխատելը երիտասարդների համար «պրեստիժնի» լինի: 

«Հիմա հակառակն է արվում: Ընդամենը 140 ասպիրանտական տեղի համար տարկետման իրավունքը հանվեց, մինչդեռ միաժամանակ հազարավոր երիտասարդներ ուղղակի խուսափում են ծառայությունից: Ավելի լավ կլիներ ուշադրություն դարձնել այդ հազարներին, ովքեր ուղղակի հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից, ընտրում են Ռուսաստանի կամ այլ երկրի  քաղաքացիություն, որպեսզի չծառայեն»,-ցավ հայտնեց Panorama.am-ի զրուցակիցը:

Թաթուլ Մանասերյանը մատնացույց է անում նաև սոցիալական արդարության, կադրարային քաղաքականության անբավարար վիճակը:

«Իրականում ոչ թե մրցույթներ են իրականացվում ընտրելու այս կամ այն կառույցի ղեկավարին, այլ կամայական ընտրություն է լինում՝ սա այսինչի ծանոթն է, բարեկամը: Եվ դա սկսում է հենց կառավարության վերին օղակներից, որտեղ տեղ են գտել բացարձակ ապաշնորհ մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն այդ կառույցների հետ, սակայն ստանում են բավականին բարձր աշխատավարձեր: Սրանք  էլ երիտասարդության շրջանում նույնպես դժգոհության ալիք է բարձրացնում: Դժվարացել է երիտասարդներին գիտելիք տալ՝  համոզելով, որ դա իրենց պետք է գալու: Իրականում աշխատանքի են գալիս մարդիկ, որոնք այդ ոլորտի հետ կապ չունեն, գիտելիք չունեն»,-խնդիրը ներկայացրեց Մանասերյանը:

Տնտեսագետը շեշտում է, որ Հայաստանում գնողունակության կտրուկ անկում կա, դրա դեմն առնելու համար պետք է թիրախավորված քաղաքականություն՝ երկրում առկա բևեռացումը թուլացնելու համար.  «Իսկ դա միայն մի դեպքում է հնարավոր՝ աշխատատեղերի ստեղծմանը միտված արդյունավետ տնտեսական քաղաքականություն իրականացվի»:

ԱՎԾ կողմից աղքատության վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո առավել մեծ արձագանք ստացան ՀՀԿ-ական  երկու պատգամավորների մեկնաբանությունները՝ աղքատության մակարդակի ու գնաճի վերաբերյալ:

«Նրանց պետք է ոչ միայն հանրային պարսավանքի ենթարկել, այլև պատասխանատվության կանչել լկտիության, ամբարտավանության համար: Դա նշանակում է, որ այդ մարդիկ անհաղորդ են իրավիճակին ու իրենց տեղում չեն գտնվում: Ես ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ անցած տարի ապրիլյան պատերազմի օրերին ոչ մի մեծահարուստի, ոչ մի նախարարի, պատգամավորի զավակը չի զոհվել, չի վիրավորվել, անդամալույծ դարձել: Ուրեմն նրանք պարտավոր են հարգել իրենց ու իրենց նմանների խաղաղությունն ապահովողներին»,-ընդգծեց Մանասերյանը:

Հաշվի առնելով, որ արդեն հրապարակվել են հաջորդ տարվա բյուջեի ցուցանիշները, Մանասերյանը կարծում է, որ աղքատության նվազման մասին խոսք լինել չի կարող:

«Ես անկեղծ ասած, մեծ սպասումներ չունեմ, քանի որ այսօրվա նախարարները, բացառությամբ մեկ երկուսի, նախաձեռնող չեն, նոր գաղափարներով առաջ չեն գնում, ավելին հաշվետվություն չեն ներկայացնում: Ես որպես քաղաքացի, որպես տնտեսագետ պահանջում եմ, որ կառավարության ամեն մի առանցքային օղակ ամեն ամիս հաշվետվություն ներկայացնի, թե ինչ է արել: Նրանք պարտավոր են դա անել»,-ընդգծեց Մանասերյանը՝ հավելելով, որ համակարգային բարեփոխումների համար աշխատանքներում ճիշտ մարդիկ պետք է ներգրավված լինեն:

Տնտեսագետն ամոթ է համարում, որ Հայաստանի համար հաջորդ տարի կանխատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ.
«Ես Արցախի Հանրապետությունը Հայաստանից չէի տաևանջատի: Այնտեղ նույնիսկ ավելի ռիսկային պայմաններում արձանագրվում է երկնիշ տնտեսական աճ: Ես խորհուրդ եմ տալիս, որ մեր չինովնիկները գնան ու սովորեն Արցախից: Արցախը շատ առաջ է անցել Հայաստանից և կարող է օրինակ ծառայել Հայաստանի Հանրապետության համար»:

www.panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լրահոս
• Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը ավտոշուկայում գների էական բարձրացման չի հանգեցնի. Տիգրան Հովհաննիսյան• Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով• Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի• Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները արդեն իրականացվում է նաեւ մարզերում. ՊԵԿ• Որքանով հաջողություն կունենա Մեղրիի նոր ԱՏԳ-ն, պարզ կլինի մոտ ապագայում• ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաեւ ինքնասպասարկման տերմինալների միջոցով• Հայաստանի եւ Իրանի միջեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանից գազի գնման շուրջ• «Եկամտահարկի մասին» օրենքը բավականին խնդրահարույց է. ֆիննախարար• Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն
Տնտեսություն
• Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը ավտոշուկայում գների էական բարձրացման չի հանգեցնի. Տիգրան Հովհաննիսյան• Արդյոք միա՞յն ճանապարհային ուղիներն են մեղավոր ՌԴ հետ Հայաստանի առեւտրի փոքր ծավալի մեջ• ԱՄՆ հարկային բարեփոխումը եւ ՌԴ-ում դոլարի փոխարժեքը՝ որո՞նք են լինելու հետեւանքները• Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով• Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի• Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները արդեն իրականացվում է նաեւ մարզերում. ՊԵԿ• Որքանով հաջողություն կունենա Մեղրիի նոր ԱՏԳ-ն, պարզ կլինի մոտ ապագայում• ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաեւ ինքնասպասարկման տերմինալների միջոցով• Հայաստանի եւ Իրանի միջեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանից գազի գնման շուրջ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини