NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Ռուսական ընկերությունները ներդրումներ կկատարեն Իրանի հետ սահմանին գտնվող հայկական ԱՏԳ–ներում

09 հոկտեմբերի 2017 | Լրահոս, Տնտեսություն | Цитата

Երևանում ուրբաթ կայացած Եվրասիական գործընկերության II միջազգային համաժողովի շրջանակում «Ռուսական արտահանող կենտրոն» բաժնետիրական միությունը ստորագրել է մի շարք համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է մասնակցություն Մեղրիում գտնվող հայկական ԱՏԳ–ում, համագործակցության զարգացում հաղորդակցության և ագրարային ոլորտներում։ «Ռուսական արտահանող կենտրոնի» գլխավոր տնօրեն Պյոտոր Ֆրադկովը «ԱՌԿԱ» գործակալությանը պատմել է ստորագրված համաձայնագրերի և առաջիկա հեռանկարների մասին։

«ԱՌԿԱ». Երևանում կայացած համաժողովի շրջանակում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր։ Ի՞նչ են դրանք նախատեսում, և ի՞նչ քայլեր կիրականացվեն։

Ֆրադկով. «Ռուսական արտահանող կենտրոնը» պատասխանատու է համագործակցության համար բարձր ավելացված արժեքով ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումների ոլորտում։ Մենք հետաքրքրված ենք համագործակցության զարգացման և այն շարունակելու հարցում։ Համաժողովի ժամանակ, մասնավորապես, ստորագրվել է «Ռուսական արտահանող կենտրոնի» և «Սոգլասիե» ընկերության միջև համագործակցության հուշագիրը արտաքին–տնտեսական նախագծերի առաջխաղացման շրջանակում։ 

Բացի այդ, համագործակցության համաձայնագիր ենք ստորագրել «Ռուսական արտահանող կենտրոնի» և «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի միջև տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, որի շրջանակում մտադիր ենք համատեղ մշակել գործողությունների հնարավորություններ` հայ–ռուսական արտաքին–տնտեսական նախագծերի առաջխաղացման նպատակով ինչպես ԵՏՄ անդամ պետություններում, այնպես էլ երրորդ երկրներում։

Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև «Ռուսական արտահանող կենտրոնի» և «ՓՄՁ ներդրումներ» ՓԲԸ–ի միջև հայ–ռուսական արտաքին–տնտեսական նախագծերի շրջանակում, որոնք ուղղված են ռուսական արտադրության գյուղատնտեսական, կոմունալ և ճանապարհաշինարարական տեխնիկայի, ինչպես նաև ագրոշինարարական, վերամշակող տեխնիկայի մատակարարմանը։

«ԱՌԿԱ». կներկայացնե՞ք հայկական ԱՏԳ–ում մասնակցության մանրամասները, ի՞նչ ծրագրեր են նախատեսվում այնտեղ իրականացնել, և ի՞նչ ներդրումներ են ծրագրվում ներգրավել։

Ֆրադկով. «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» ՀԿ–ի, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հետ ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսում ենք ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածք Իրանի սահմանին գտնվող ազատ տնտեսական գոտում` երրորդ երկրների հետ անդրսահմանային արտահանող գործառնությունների առաջխաղացման համար` հատուկ ռեժիմի և արտոնությունների կիրառմամբ։

Մեզ հետաքրքիր է մասնակցել այդ գոտու աշխատանքներին, քանի որ այստեղ տեսնում ենք ներուժ ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ, այլև բազմակող համագործակցության հարցում` Իրանի շուկա դուրս գալու ներուժով։ Այստեղ ցանկանում ենք օգտագործել ԱՏԳ–ի շրջանակում ստեղծված հնարավորությունները, որպեսզի ռուսական ընկերություններն այդ գոտում ներկա լինեն, կատարեն ներդրումներ, տեղայնացնեն իրենց արտադրությունը։

«ԱՌԿԱ». ո՞ր ոլորտների վրա կանդրադառնա այդ համագործակցությունը, և կոնկրետ ի՞նչ է նախատեսվում ստեղծել ԱՏԳ–ում։

Ֆրադկով. դա մենք դեռ պետք է քննարկենք, քանի որ դեռ խոսքը միայն մտադրությունների մասին է, սակայն այս ամենը կարևոր է, քանի որ դրանք հարկավոր է մշակել։ Ամենագլխավորն այն է, որ մենք արդեն հայտարարել ենք այդ գոտում աշխատելու մտադրության մասին։ Միաժամանակ նախատեսվում է կառուցել առևտրի տուն, մասնակցել ԱՏԳ–ի արդյունաբերական գոտում, որտեղ կարտադրվեն ապրանքներ և տեխնիկա, որոնք հնարավոր կլինի վաճառել ոչ միայն Իրանում, այլև Պարսից ծոցի բոլոր երկրներում։

«ԱՌԿԱ». արդեն կա՞ նախատեսված ներդրումների ծավալի նախնական ցուցանիշ։

Ֆրադկով. ամեն ինչ կախված է կոնկրետ պայմանավորվածություններից, սակայն մենք առավելագույնս կաջակցենք բոլոր ընկերություններին, որոնք շահագրգռված կլինեն այդ գոտում աշխատելու հարցում` հաշվի առնելով սեփական արտադրանքի վաճառքն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի շուկաներում։

«ԱՌԿԱ». ի՞նչ քայլեր կձեռնարկվեն այլ համաձայնագրերի առումով, և կա՞ն, արդյոք, կոնկրետ պայմանավորվածություններ։ 

Ֆրադկով. «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի հետ ստորագրել ենք համաձայնագիր թվայնացման, հեռահաղորդակցության և ՏՏ առաջխաղացման հարցերի շուրջ։ Մեզ համար մեծ թեմա է գյուղտեխնիկայի և կոմունալ տեխնիկայի մատակարարումը Հայաստանի շուկա, այդ թվում` ՀՀ–ում այդ տեխնիկայի նորոգման և սպասարկման կենտրոնների զարգացումը։ Սա բավականին լայն օրակարգ է, համագործակցությունը զարգանում է, ապրանքաշրջանառությունն` աճում, և հեռանկարները դրական են։

«ԱՌԿԱ». ի՞նչ ծավալի ներդրումներ են նախատեսվում իրականացնել ենթակառուցվածքների ստեղծման գործում, և ո՞ր կողմերն են իրականացնելու նախագիծը։ 

Ֆրադկով. մենք ֆինանսավորելու ենք այդ նախագծերը, հիմա գործընկերները պետք է որոշեն, թե Հայաստանի որ մարզերում են ստեղծվելու այդ կենտրոնները, և այդ ժամանակ պարզ կլինեն կոնկրետ թվերը։ Մեր խնդիրն է տրամադրել համապատասխան ֆինանսական պրոդուկտ և ռեսուրս, ու մենք դա կանենք։ Կարծում եմ` մի քանի ամսում պարզ կլինեն պահանջվող մատակարարումների կոնկրետ պարամետրերը։ Ինչ վերաբերում է ընկերություններին, ապա նախագծին կմասնակցեն բոլոր ռուսական ընկերությունները և ուրիշներ, որոնք արտադրում են կոմունալ տեխնիկա։ Տասն ընկերություն հաստատ կհավաքվի։–0–
Եվրասիական գործընկերության II միջազգային համաժողովի շրջանակում «Ռուսական արտահանող կենտրոն» բաժնետիրական միությունը ստորագրել է մի շարք համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է մասնակցություն Մեղրիում գտնվող հայկական ԱՏԳ–ում, համագործակցության զարգացում հաղորդակցության և ագրարային ոլորտներում։ «Ռուսական արտահանող կենտրոնի» գլխավոր տնօրեն Պյոտոր Ֆրադկովը «ԱՌԿԱ» գործակալությանը պատմել է ստորագրված համաձայնագրերի և առաջիկա հեռանկարների մասին։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լրահոս
• Հայաստանը կդառնա Հարավային Կովկասում առաջին երկիրը, որտեղ կենսոլորտային արգելոցներ կստեղծվեն• ՀԲ-ն լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար• Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ• Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները ռեկորդ են սահմանել• Prօwine China 2017. երկու հիմնադրամները հայկական գինու և կոնյակի արտադրողների համար ճանապարհ են հարթում դեպի չինական շուկա• «Սա ներդրում է Հայաստանի ապագայի համար». 1 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում• Փոքր բիզնեսից չի կարելի ԱԱՀ հարկել եւս 4-5 տարի. Միքայել Մելքումյան• Բիզնեսը և սոցցանցերը• Վարչապետ. Անտառամերձ գյուղերի անապահով բնակիչները պետք է իրավունք ունենան անվճար հավաքել չորացած ոստերը
Տնտեսություն
• Հայաստանը կդառնա Հարավային Կովկասում առաջին երկիրը, որտեղ կենսոլորտային արգելոցներ կստեղծվեն• Ի՞նչ է սպասվում մեզ 2018-ին. 7 մլրդ դոլարի պարտք, բյուջեի դեֆիցիտի աճ, «անվտանգության բարձիկներ»• ՀԲ-ն լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար• Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները ռեկորդ են սահմանել• Prօwine China 2017. երկու հիմնադրամները հայկական գինու և կոնյակի արտադրողների համար ճանապարհ են հարթում դեպի չինական շուկա• «Սա ներդրում է Հայաստանի ապագայի համար». 1 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում• Փոքր բիզնեսից չի կարելի ԱԱՀ հարկել եւս 4-5 տարի. Միքայել Մելքումյան• Վարչապետ. Անտառամերձ գյուղերի անապահով բնակիչները պետք է իրավունք ունենան անվճար հավաքել չորացած ոստերը• Քննարկվել է իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини