ՀՀ կառավարությունը 65 միլիոն 708․1 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհների վերանորոգման համար

 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 65 միլիոն 708, 1 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի՝ հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից,  նշված գումարից 2 միլիոն 337.8 հազար դրամը  հատկացվել է  Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 2 կիլոմետր  հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի եւ կառուցվածքների վերականգնման, 36 միլիոն 641.1 հազար դրամը ՝  Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5, կիլոմետր 900 մետր հատվածի, 26 միլիոն 801.2 հազար դրամը՝ Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի ավտոճանապարհի հիմնանորոգման համար։

Խոսրով Խլղաթյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով• Մենք նպատակ ունենք ավելացնել լաստանավային փոխադրումները դեպի Ռուսաստան․ Վահան Քերոբյան• Հայկական ավիաընկերությունները ամռանը աուդիտ կանցնեն՝ դեպի ԵՄ թռիչքները վերսկսելու համար. Գնել Սանոսյան• Կառավարությունը 2022-ին 3,6 մլրդ դրամով կրճատել է ՊԵԿ-ի ծախսերը• Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը• 12,6 տոկոսանոց տնտեսական աճի 1/3-ն ապահովել են ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդիկ և բիզնեսը• Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է• Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին• Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն