Գեղարքունիքի մարզում արդեն հավաքվել է մոտ 5 հազար տոննա անասնակեր

Հուլիսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է անասնակերի բերքահավաքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, նախորդ տարվա համեմատ այս տարի անասնապահական տնտեսությունները բավարար չափով անասնակեր կուտակելու հնարավորություն կունենան, քանի որ խիտ բուսածածկույթ է ձեւավորվել ցանովի ու բնական խոտհարքերում, ինչպես նաեւ արոտավայրերում։

Գործի են դրվել բոլոր տեխնիկական, ինչպես նաեւ ավանդական միջոցները։ «Հուլիսի 12-ի դրությամբ արդեն մարզում կուտակվել է մոտ 5 հազար տոննա անասնակեր։ միջին բերքատվությունը կազմում է 2-3 տոննա՝ 1 հեկտարից։ Առանձին տեղերում 1 հեկտարից հավաքվում է մինչեւ 5-6 տոննա բերք։ Եղած տեխնիկական միջոցները միանգամայն բավարար են բերքահավաքը ամբողջովին ու ժամանակին կամզակերպելու համար։ Առայժմ բերքահավաքն ընթանում է ցածրադիր գոտիներում։

Միակ խնդիրը դիզվառելիքի գինն է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 220 դրամով՝ հասնելով 670 դրամի՝ մեկ լիտրի դիմաց, ինչն իր հերթին բերում է անասնակերի ինքնարժեքի բարձրացման, որն էլ իր հերթին ազդելու է գյուղմթերքների գների վրա։ Բայց, անկախ դրանից, տնտեսությունները կձգտեն անասնակերը հավաքել ամբողջությամբ։ Անասնայկերի բերքահավաքը կընթանա նաեւ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն