Սահմանապահ Կոթիում ենթակառուցվածքների արդի համակարգ է գործարկվել

Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է ավարտվել: Գյուղում ավելացել է LED-լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը: Տեղադրվել է 54 լուսարձակ, լուսավորվել է շուրջ 2 կմ ճանապարհահատված, այդ թվում՝ դեպի գյուղի մարզադաշտ տանող փողոցը: Այդ փաստից ոգևորվել են հատկապես երեխաները. ստիպված չեն լինի խաղն ընդհատել մթնշաղի պատճառով:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն չորս տարի կոթեցիների կողքին են՝ երիտասարդ սերնդի վաղվա օրն ավելի լավը դարձնելու նպատակով: Այս ընթացքում մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը խթանող գործընկերներն ընդհանուր առմամբ լուսավորել են 5600 մ ճանապարհահատված, տեղադրել 148 LED-լուսարձակ: Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագծով գյուղում դա շատ կարևոր է: Հերթական ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքը որոշակի ներդրում է ունեցել արտաքին լուսավորության հենասյուների տրամադրման և դրանց համար որոշված հատվածները փորելու գործում:

«Կոթիի համար նման ծրագրերը մեծ նշանակություն ունեն. գյուղացին իրեն մենակ չի զգում: Դա թույլ է տալիս հողին ավելի ամուր կպած մնալ: Արդեն չորս տարի համագործակցում ենք գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ: Լուծվել են շատ խնդիրներ: Լուսավորվել են գլխավոր, այնուհետև՝ երկրորդական շատ փողոցներ: ԼԵԴ լուսարձակներն ունեն կարևոր առավելություն. ապահովում են բարձր լուսատվություն, էներգիայի խնայողություն և թույլ են տալիս տնտեսել համայնքի միջոցները: Երբ հակառակորդը տեսնում է սահմանապահ գյուղի լուսավորությունը, հասկանում է, որ շարժ կա, և որ այստեղ ապրում են»,-ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:

Առհասարակ, նման ծրագրերը կարևոր են երկարաժամկետ արդյունք ապահովելու, մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու և հնարավոր արտագաղթը կանխելու տեսանկյունից: Սահմանապահ Կոթիում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում նախորդ տարեվերջին գործարկվել է նաև 17,5 կՎտժ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային նոր կայան: Դրա արտադրած էներգիան թույլ է տալիս առանց հավելյալ ծախսի ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը ապահովում է նաև տարածքին մոտ գտնվող 2 կմ փողոցի լուսավորության համակարգի սպառած էլեկտրաէներգիան։

Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով, ինչը թույլ է տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:

2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում առաջարկվում է հիմնել 3 տիպի խեցգետինների բուծման համալիրներ• ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը• ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին• Ինչ պետք է իմանալ ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրի մասին• Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից• Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ է անցնելու Ադրբեջանից, սակայն զիջելու է Վրաստանին• Այսուհետ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի մարդու մազի և եղունգների բաղադրության մեջ թմրամիջոցի առկայությունը ստուգող փորձաքննություններ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 1985-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծ
Համայնքային տնտեսական լուրեր
• Համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում աշխատանքներ են իրականացվում Գառնի համայնքում• Գեղարքունիքի մարզում հավաքվել է 47 հազար 600 տոննա հացահատիկի բերք• Վարդենիկում ոռոգվող հողատեսքերը կավելանան 54 հեկտարով• Կրծողները ոչնչացնում են Ախուրյան համայնքի դաշտերում հասունացած հացահատիկի բերքը• Հիմնանորոգվում են Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի և դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածները• 2023 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է շուրջ 23 մլրդ 335 մլն դրամ գումարի կապիտալ ներդրում• Հիմնանորոգվում է Աբովյան քաղաքի մուտքի ավտոճանապարհի 1.4 կմ հատվածը• Գեղարքունիքի մարզում կատարվել է 9587 հեկտար գարնանացան• Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն