Orion Summit 2022-ը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները

Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի միջազգային և հայաստանյան հեղինակավոր բանախոսները կքննարկեն ստարտափ էկոհամակարգի ամենաարդիական թեմաները։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: 

Ապագա հայկական միաեղջյուրների հաջողությունները, «Ձեռքբերումների և միաձուլումների (M&A) մեկնարկը Հայկական ստարտափ էկոհամակարգում», «Թվային Ջուղա ցանցի մեկնարկը», ինչպես նաև «Արագ աճող հայկական շուկայի կառուցում»-ն այն թեմաներն են, որոնք կքննարկվեն Orion Summit 2022 գագաթնաժողովի ընթացքում:

Գագաթնաժողովի բանախոսներին է միացել նաև Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը: Լուսինե Եղիազարյանը ելույթ կունենա «Ձեռքբերումների և միաձուլումների (M&A) աճը՝ որպես էկոհամակարգի արագացման մեխանիզմ» պանելային քննարկման ընթացքում։ SADA-ն, որի գլխամասային գրասենյակը Լոս Անջելեսում է (ԱՄՆ, Կալիֆորնիա), և որը գրասենյակներ ունի Կանադայում, Հնդկաստանում, Հայաստանում, Google Cloud-ի տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 2022 թ.՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։ 

Մեկ այլ քննարկմամբ մասնակիցները կներկայացնեն ապագա հայկական unicorn (միաեղջյուր) ընկերությունների փաստացի առաջընթացը վերջին մեկ տարում։ Առանցքում է BAJ Accelerator-ի ծրագիրը, որի նպատակն է աջակցել 10 հայկական միաեղջյուրների զարգացմանն առաջիկա 5-6 տարիներին։ 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ցուցահանդեսներ / կոնգրեսներ / միջոցառումներ
• Մեկնարկել Է «VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը• «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետ Էնդո Շուհեյը• Նոյեմբերի 14-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում• Թեհրաում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը• Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Հայ ձեռներեց կանայք հանուն բարեգործության• Աստանա քաղաքում սեպտեմբերի 25-ից 27-ը տեղի կունենա միջազգային «INNOPROM․ QAZAQSTAN» արդյունաբերական ցուցահանդես• Մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն