Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. փետրվարի 26-29-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2024 (Mobile World Congress Barcelona)» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին:

Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մասնակցելու է «ARMENIA» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:

Նախարարությունը հոգում է տաղավարի վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2023թ․ նոյեմբերի 26-ը՝ հետևյալ հղումով։

 Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենաճանաչված ու որոշիչ դեր ունեցող համաշխարհային բջջային կապի օպերատորներ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչներ:

«Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:

Ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հղումով:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 010 590162 հեռախոսահամարով։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Միջազգային բաց մրցույթ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար• Հայտարարություն• Մթերքի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթի առկայության պահանջն այսօրվանից մտել է ուժի մեջ• Էկոնոմիկայի նախարարությունը՝ ի գիտություն ներմուծում իրականացնող տնտեսվարողների• ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ• Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով• Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ• Թարմացվել է սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկը• Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՖինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Ցուցահանդեսներ / կոնգրեսներ / միջոցառումներ
• «Armenia EXPO 2024» 23-րդ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացված են աննախադեպ թվով երկրներ• Սեպտեմբերի 16-19-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կանցկացվի Foodex Saudi-2024 սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսը• Նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը• Նոյեմբերի 25-28-ը Իրաքում անցկացվելու է Agro Pack 2024 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսը• Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով• Մեկնարկել Է «VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը• «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետ Էնդո Շուհեյը• Նոյեմբերի 14-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում• Թեհրաում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն