Հաստատվել է Սևան համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը

Սեւան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի վերջին՝ 5-րդ նիստում հաստատվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակմանը նախորդել են մի շարք աշխատանքներ, կազմակերպվել են հանրային քննարկումներ, գնահատվել են բնակավայրի կարիքներն ու առաջնահերթությունները, ի մի են բերվել կարեւորագույն ծրագրերը։

2022-2026 թվականների  զարգացման ծրագրում ներառվել են նաեւ «ԴԱՐ» հիմնադրամի կողմից իրականացվող «Գագարին» ներդրումային ծրագրով նախատեսված հնգամյա ժամանակահատվածի ծրագրերը։ Զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս է դարձել նաեւ Սեւան համայնքի մշակութային զարգացման ռազմավարությունը։

Զարգացման ծրագրում ներառված մի շարք աշխատանքներ արդեն իսկ կյանքի կկոչվեն 2022 թվականին՝ սուբվենցիոն եւ այլ բնույթի ծրագրերի տեսքով։

Սեւան համայնքի ավագանին հավանության է արժանացրել ներկայացված ծրագիրը եւ հաստատել  այն։

Սեւան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբեր ամսին։ 

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն