Կընդլայնվի սահմանամերձ համայնքներում ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակը. կառավարությունը հաստատել է բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ ծրագիրը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցող ընտանիքներին։ Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում ներկայում առկա է 79 սահմանամերձ գյուղական բնակավայր, որոնք ընդգրկված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Ծրագրով սահմանվում է նախատեսված աջակցության չափը, ծրագրի պայմանները, աջակցության դադարեցման հիմքերը, ծրագրի իրականացման ռիսկերը։ Արդյունքում հնարավոր կլինի ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների սահմանամերձ բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունությանն ու զարգացման ապահովմանը։

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12%, հանրագումարային մինչև 8.660 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազ. դրամ։ Ծրագրի շրջանակում 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թ. կպահանջվի շուրջ 137.7 մլն դրամ։ Շահառու կարող են դառնալ ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Տարիքային սահմանափակում չկա, երեխա ունենալու պայման չկա, ծրագրի հիմնական թիրախ են նոր ստեղծվող ընտանիքները, որոնք կկարողանան իրենց սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ։

«Սա սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը խթանելու նախագիծ է, վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ենք ընձեռում ընտանիքներին բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը՝ իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։ Այս ծրագիրը գյուղական համայնքների համաչափ զարգացման համար կարևոր բաղադրիչներից մեկն է։ Եվ ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը», - ասել է նախարարը։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ցանկացած ոք սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար բանկից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում պետությունից կստանա 12 միլիոն դրամ այդ գումարի գծով 12 տոկոս սուբսիդավորում։ «Տրամաբանությունն այն է, որ հենց զինվորականները կլինեն սահմանամերձ բնակավայրերում բնակարաններ կառուցողները, որովհետև սահմանամերձ շատ բնակավայրերի բնակիչներ հենց զինվորական են»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կրկին կարևորել է ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը. «Հանրության հետ ռազմավարական հաղորդակցությունը չափազանց կարևոր է, որպեսզի մենք խնդիրները կարողանանք լուծել, նպատակին հասնել: Իսկ նպատակն այն է, որ ժողովրդագրական վիճակը բարելավվի, բնակարանային ֆոնդը բարելավվի և այլն»:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն