• Armenianeconomy.com

Կներդրվի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ

06 դեկտեմբերի 2019 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը հավանության է արժանացել կառավարության կողմից։ Ըստ այդմ, սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց՝ մարզպետարաններից և համայնքներից նախարարությանը կփոխանցվի նաև կարիքի գնահատման գործառույթը։

«Սոցիալական կարիքի գնահատման գործառույթ ունեցող կառույցները իրականացնում են միմյանցից անջատ և գրեթե չփոխկապակցված գործընթացներ, ինչը ոչ միայն անարդյունավետ է քաղաքացուն համալիր սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից, այլ նաև անհարկի մեծացնում է վարչարարության ծախսերը։ Բացի այդ, ոլորտում աշխատողների քարտեզագրման արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատողի գործառույթ իրականացնող և կարիք գնահատող աշխատակիցների ավելի քան 85 %-ը չունի սոցիալական աշխատողի որակավորում և ոլորտում աշխատում է երկար տարիներ»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախարարը, կարևորելով ապակենտրոնացման հետևողական քաղաքականությունը՝ պարզաբանել է, որ միասնական համակարգի ներդրմանը զուգընթաց, ընդլայնվող ծառայությունների մատուցումը կիրականացվի համայնքների մակարդակում՝ խթանելով համալիր ծառայությունների համայնքահեն բնույթը, ակտիվացնելով համայնքային սոցիալական ծառայողների ինստիտուտն ու տեղական սոցիալական ծրագրերի իրականացումը։

«Հարկ է նշել, որ կառուցվածքային փոփոխությանը զուգընթաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և սոցիալական կարիքների գնահատման նոր համակարգի ներդրման բովանդակային, կազմակերպական և տեխնոլոգիական հագեցվածության ապահովման համար»,- նշել է  Զարուհի Բաթոյանը։

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ• Քննարկվել են հողային եւ ջրային օրենսգրքերում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները• ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում• Ծրագրերի ծախսային թերակատարումները պետք է հասցնենք նվազագույնի և ազատված ֆինանսներն ուղղենք այլ նախագծերի իրականացմանը. վարչապետ• Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ• Նախարարը «Հյուսիս-Հարավ» մայրուղու հետ կապված իրավիճակի մասին՝ իսպանական ընկերության հետ համաձայնագիրը չեղարկվել է• Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում• Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր• Քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении