Հայկական տաղավարը պատմության մեջ ամենամեծ՝ Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսում նվաճել է ոսկե մրցանակը

Հայաստանը ազգային տաղավարով ներկայացել է ապրիլի 28-ից հոկտեմբերի 7-ը Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ 162 օր անընդմեջ լայնորեն և բազմակողմանի ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր:

Ցուցահանդեսի անցկացման 6 ամսվա ընթացքում հայկական տաղավարի այցելուներին ներկայացվել են հայկական արտադրության, միջազգային շուկաներում մրցունակ տարբեր ապրանքատեսակներ՝ այդ թվում խաղողի և նռան գինիներ, կոնյակ, մրգային պահածոներ, շոկոլադ, տարատեսակ հայկական քաղցրավենիքներ, հայկական թարմ ծիրան և տարատեսակ մրգային չրեր: Միջին հաշվարկով՝ Հայաստանի տաղավարի այցելուների քանակը կազմել է օրական 25-ից 30 հազար մարդ, իսկ այցելությունների ամենաբարձր թիվը գրանցվել է մայիսի 2-ին՝ 120 հազար մարդ:

Սեպտեմբերի 22-ին, Պեկինի Այգեգործական համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝  Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Միջոցառմանը ներկա են եղել Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Պեկին ԷՔՍՊՈ-2019-ի Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը, ՉԺՀ-ում Հայաստանի և այլ դեսպանությունների դիվանագետներ, ցուցահանդեսի կազմկոմիտեի, ինչպես նաև գործող միջազգային տաղավարների տնօրեններ և ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Պեկին ԷՔՍՊՈ-2019 հայկական տաղավարի տնօրեն Կարեն Խաչատրյանը, ապա ներկաներին իրենց ուղերձներով դիմել են Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը և Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի ներկայացվածությունը Պեկինի այգեգործական համաշխարհային ցուցահանդեսին երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ուժեղացմանն ուղղված քայլերի հերթական վկայությունն է: Ցուցահանդեսը Հայաստանը ճանաչելու նպաստավոր հնարավորություն է ստեղծել չինական շահագրգիռ ընկերությունների, ինչպես նաև ցուցահանդեսի մեծաքանակ այցելուների համար: Միջոցառմանը համերգով հանդես է եկել նաև Երևանից ժամանած հայ երաժիշտների «Նյուանս» ջազ-ֆոլկ նվագախումբը:

Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Պեկին ԷՔՍՊՈ-2019-ի հանդիսավոր փակման արարողությունը, որի ընթացքում փակման խոսքով հանդես է եկել ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանը:

Ցուցահանդեսի փակման կապակցությամբ անցկացվել է Պեկինի համաշխարհային պարտեզների մրցանակաբաշխությունը, որտեղ «Հայկական տաղավարը» նվաճել է Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակը:

«Live Green, Live Better» թեմայով ցուցահանդեսը իր տեսակով և ընդհանուր զբաղեցրած 503 հա մակերեսով ամենամեծն է եղել պատմության մեջ, որին մասնակցել են 110 երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Մոտ կես տարի տևած Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսի այցելուների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 9.3 միլիոն մարդ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն