Վիզաների չեղարկումից հետո Իրանից Հայաստան մեկօրյա տուրիզմն ակտիվանում է

2016 թվականի օգոստոսին վիզային ռեժիմի չեղարկումից հետո Իրանից Հայաստանի սահմանամերձ քաղաքներ մեկօրյա ուղեւորությունների թիվն ավելացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: Համայնքը միավորում է Իրանի հետ սահմանակից Մեղրի եւ Ագարակ քաղաքներն ու հարակից գյուղերը:

Նախկինում զբոսաշրջիկները հիմնականում Երեւան էին մեկնում, իսկ Հայաստանի հարավը միայն անցնելիս էին տեսնում: Հիմա սահմանամերձ շրջանների բնակիչները հաճույքով նաեւ հարեւաններին են հյուր գնում: Առավոտյան գալիս են Արաքսի հայկական ափ, երեկոյան՝ հետ վերադառնում: Ընդ որում՝ Երեւան ժամանում են առավելապես մարտին՝ Նովրուզի տոներին, իսկ Մեղրի՝ նաեւ այլ ամիսներին:

«Օգտվում են ե՛ս ռեստորաններից, ե՛ւ հյուրանոցներից: Իհարկե՝ ոչ այնքան շատ, բայց, ամեն դեպքում, նկատելի է: Բայց մեզ մոտ դեռ հյուրանոցներ գրեթե չկան էլ: Ամենախոշորն Ագարակում է. 12 համար ունի՝ 36 տեղով: Իսկ եթե վերցնենք Մեղրին ու գյուղերը, փոքր հյուրանոցներով ու հյուրատներով հազիվ 70-ի կհասնի:

Բայց, ամեն դեպքում, Իրանից զբոսաշրջիկների թիվն ավելանում է, եւ կցանկանայի, որպեսզի հյուրանոց կառուցելու հայտ ներկայացնեին: Քանի որ ժամանողների թիվն իսկապես ավելի մեծ է»,- հայտարարեց Զաքարյանը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն