ՀՀ ԱԺ-ն վերջին ընթերցմամբ ընդունեց բանակին աջակցելու մասին օրենքը

15 դեկտեմբերի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ երրորդ և վերջին ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը և կից նախագծերի օրենքների փաթեթը:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ` 4, ձեռնպահ էր մնացել մեկ պատգամավոր:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունեց այս օրենքի և մի շարք ուղեկցող օրենքների լրացումները, որոնց քննարկման ժամանակ անհրաժեշտություն առաջացավ հիմնադրամի գործունեության մեջ փոփոխություններ մտցնել:

«Մասնավորապես, լրացումներով նախատեսվում է, որ հիմնադրամի միջոցների վրա չեն տարածվում այնպիսի որոշումները, ինչպիսիք են առգրավումը, միջոցների օգտագործման արգելքը և այլ պահանջներ, պարտավորություններ և սահմանափակումներ», - ասաց Սարգսյանը:

Նախարարը նաև նշեց, որ ստեղծվող հիմնադրամը շահութահարկ, եկամտային հարկ չի վճարելու, այն ազատված է լինելու բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումներից:

Հիմնադրամը լրացվելու է յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից վճարվող ամսական 1000 դրամներով, բացի այդ, ակնկալվում են ներդրումներ դրամաշնորհների և նվիրատվությունների տեսքով, ինչպես նաև արժեթղթերի հատուկ թողարկման տեսքով: Առաջին հինգ տարիներին Հիմնադրամի ռեսուրսների կառավարմամբ կզբաղի Հայաստանի Կենտրոնական բանկը:

Նախագծով առաջարկվում է հատուկ հիմնադրամ ստեղծել, որը կվայելի բնակչության վստահությունը, կգործի թափանցիկ և բաց և փոխհատուցումներ կտրամադրի մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին:

Մասնավորապես, ենթադրվում է, որ մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նախատեսված է 10 մլն դրամի միանվագ փոխհատուցում, երկրորդ կարգի դեպքում` 5 մլն դրամի փոխհատուցում։

Դրանից հետո առաջին կարգի հաշմանդամները 20 տարիների ընթացքում ապահովագրավճարներ կստանան, ընդ որում` սպայական կազմին կփոխանցվի 300 հազար դրամի ապահովագրավճար, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարային կազմին` 200 հազար դրամ։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում ապահովագրավճարը կկազմի, համապատասխանաբար, 200 հազար դրամ, 150 հազար դրամ և 100 հազար դրամ։

Ծրագրի իրականացման արդյունքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, սպաներին ընդհանուր առմամբ տրամադրվելու է 82 մլն դրամ, ենթասպաներին` 70 մլն դրամ, իսկ շարքային զինծառայողների ընտանիքներին` 58 մլն դրամ։

Նրանց ընտանիքում երեք և ավելի երեխաների առկայության դեպքում ամսական կվճարվի լրացուցիչ 100 հազար դրամ։ Ծրագրվում է, որ համակարգը կներդրվի 2017 թվականի հունվարի 28–ից հետո։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն