Ռուսական Polymetal-ն 2016-ի առաջին կիսամյակում Շահումյանի հանքավայրին 3 մլն դոլարի եկամուտ է ստացել

25 օգոստոսի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

2016 թվականի առաջին կիսամյակում Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքից (Կապանի հանքավայր) 3 մլն դոլարի չափով եկամուտ է ստացել: Այս մասին ասված է հանքը շահագործող Polymetal ռուսական ընկերության հաշվետվությունում:

2016 թվականի առաջին վեց ամիսներին հանքից արդյունահանված մետաղների (խտանյութի) իրացումը կազմել է 3 հազար ունցիա (ներառյալ՝ ոսկի եւ այլ մետաղներ):

Հիշեցնենք, որ Polymetal-ը Կապանի հանքավայրի շահագործման իրավունք է ձեռք բերել 2016 թվականի մարտին, կանադական Dundee Precious Metals ընկերությունից: Գործարքի արժեքը 25 մլն դոլար է, որից ընկերությունն առաջին կիսամյակի վերջին ներդրել է 9 մլն դոլարը:

Հաշվետու ժամանակահատվածում Polymetal-ը հանքավայրում 64 հազար տոննա հանքաքար է վերամշակել, իսկ մաքուր մետաղի հաշվարկով մետաղական խտանյութի ծավալը կազմել է 3.4 հազար ունցիա ոսկի, 100 հազար՝ արծաթ, 139 տոննա պղինձ եւ 705 տոննա ցինկ:

Համեմատության համար նշենք, որ նախկին սեփականատեր Dundee Precious Metals-ն ամբողջ 2015 թվականի ընթացքում հանքում 411 հազար տոննա հանքանյութ է վերամշակել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչեւ 2017 թվականի երկրորդ կիսամյակը Polymetal-ը ցանկանում է զգալիորեն ավելացնել հանքարդյունահանման ծավալները՝ հասցնելով ամսական 50 հազար տոննայի: Ըստ հաշվետվության՝ ներկայում ղեկավարության ուշադրությունը կենտրոնացած է ստորգետնյա հանքի արտադրողականության բարձրացման եւ հանքի պաշարների վերագնահատման ուղղությամբ:

Բացի Կապանի հանքավայրից՝ Հայաստանում Polymetal-ին է պատկանում նաեւ Լիճքվազի ոսկու հանքը, որը համեմատաբար մեծ չէ: Երկուսն էլ գտնվում են Հայաստանի հարավում: Լիճքվազի հանքը դեռեւս չի շահագործվում. 2016 թվականի ապրիլին այստեղ ավարտվեցին պաշարների գնահատման աշխատանքները (13.4 տոննա ոսկի): Այստեղից արդյունահանված հանքաքարը կուղարկվի Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ՝ մշակման:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն