Հայաստանը հետաքրքրում է ԱՄԷ-ից զբոսաշրջիկներին

Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) զբոսաշրջիկներն ուղեւորությունների նոր երթուղիներ են որոնում, այդ թվում՝ դեպի Վրաստան եւ Հայաստան:

Տեղական տուրգործակալներից մեկի խոսքով՝ տնտեսական իրավիճակի հետ կապված՝ սկսել են ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնել բյուջետային տուրփաթեթները:

Ըստ The Gulf News-ի, ԱՄԷ-ի բնակիչները սկսել են երթուղիներ ուսումնասիրել, որոնք մասին նախկինում չէին էլ լսել: Նոր սերնդի ճանապարհորդներն ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում ծովափնյա հանգստով՝ նախընտրելով անհայտ երկրներ եւ քաղաքներ բացահայտել:

Տուրգործակալ Մարիամ Կապասիի խոսքով՝ հատկապես տարածված են դեպի Վրաստան, Հայաստան, Սինգապուր, Թայլանդ, Մալազիա եւ Մալդիվներ ուղղությունները:

Գործակալությունները նոր բյուջետային ուղղություններ են ներկայացնում, որտեղ հանգստի համար կարելի է ծախսել 3000 դիրհամից (շուրջ 820 դոլար) պակաս: Բյուջետային ուղղություններից են Հայաստանը (շուրջ 410 դոլար), Վրաստանը (430 դոլար):


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն