Պարտադիր չէ, որ ֆիննախն ու ՊԵԿ-ը նույն կարծիքն ունենան նույն հարցի վերաբերյալ

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը բավականին անկեղծ դիտարկումներ է անում պաշտոնյաների վարքականոնների մասին։ Նրա կարծիքով՝ պետական պաշտոնյան պետք է կոռուպցիայի վերաբերյալ հարցերը եւ լսելու, եւ պատասխանելու, եւ դրանց տակից դուրս գալու ունակություն ունենա։ Շատ կարեւոր է տակից դուրս գալը, քանզի մեր պաշտոնյաները մասնագիտացած են առավելապես հենց այդ գործում։ Նրանք կարող են անգամ թեմայից տեղյակ չլինել, բայց տակից դուրս գալ՝ պարտավոր են։ Հակառակ պարագայում ինչո՞ւ են նրանց նշանակում պաշտոնի։ Արմեն Ալավերդյանն էլ էր երեկ փորձում մեր հարցերի տակից դուրս գալ։ Ու քանի որ ՊԵԿ երկարամյա պաշտոնյան, որի փոփոխվող ղեկավարներն իրենից տասնյակ անգամ հարուստ են, որոշել էր անկեղծանալ, մենք էլ որոշեցինք նրան մի քանի անկեղծ հարց տալ՝ հույսով, որ գուցե կստանանք անկեղծ պատասխաններ։

- Պարոն Ալավերդյան, ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության հետ միավորվա՞ծ ժամանակ էր ավելի արդյունավետ աշխատում, թե՞ հիմա, երբ առանձնացել է։

- Իմ անձնական կարծիքով, առանձնացումը ժամանակի մեջ միշտ էլ ավելի շատ հող է պատրաստում տարբեր կարծիքներ ունենալու եւ միեւնույն երեւույթի նկատմամբ, երբ որ տարբեր մոտեցումներ են լինում, ճշմարտությանը մենք ավելի շատ ենք մոտենում։

- Ես արդյունավետության տեսանկյունից նկատի ունեի, ինչո՞ւ միավորեցին եւ կարճ ժամանակ անց առանձնացրին նորից։

- Միացումն ամբողջությամբ նպատակ ուներ, խնդիր ուներ, եւ այդ խնդիրն իրականացվեց։ Տեսեք՝ ինչ տեղի ունեցավ։ Մաքսային, հարկային եւ ֆինանսական մարմինները միանում են։ Ուրեմն եւ գանձապետական համակարգում են տնտեսումներ լինում, վարչություններ են կրճատվում, միացումների ընթացքում բավականին տնտեսումներ տեղի ունեցան, լուրջ խնդիրներ լուծվեցին, Հարկային օրենսգիրք ծնվեց այս ընթացքում, իսկ հիմա արդեն, որ հավաքագրումների խնդիրը կա, ու այդ բնական հակասությունը, այսպես ասեմ, պետք է լինի, կարծում եմ․․․

- Քաղաքական գործոնը դեր չխաղա՞ց այս միացման ու բաժանման հարցում։

- Եթե քաղաքական գործիչ նշանակվեր ՊԵԿ նախագահ, Ձեր ասածը միգուցե տեղի ունենար, բայց, ինչպես տեսնում եք, քաղաքական գործիչ չնշանակվեց (խոսքը Հովհաննես Հովսեփյանի մասին է)։

- Բայց Գագիկ Խաչատրյանը, որը երկար ժամանակ ՊԵԿ-ն է ղեկավարել, մնաց ֆինանսների նախարար։ Իսկ այն ժամանակ, երբ նշանակվեց նախարար, ՊԵԿ-ը միացրին ֆիննախին, եւ խոսակցություն կար, որ ՊԵԿ-ը հենց դրա համար է միավորվում։

- Ես Ձեզ մի հարց տամ, էլի։ Գագիկ Խաչատրյանը հավերժ հո չէ՞ր կարող մնալ ֆինանսների նախարար՝ ղեկավարելով հարկային, մաքսային մարմինները։ 8 տարի ղեկավարել է, Հայաստանում այդքան երկար ո՞վ էր այդ երկու համակարգերը ղեկավարել։

- Այսինքն՝ թարմ դեմքի կարի՞ք կար։

- Գիտե՞ք ինչ, բոլորիս ժամանակն էլ գալիս է՝ ինչ-որ տեղամասում նոր մոտեցումներ, թարմացումներ անելու։

- Կարո՞ղ ենք ասել, որ լճացում կար ՊԵԿ-ում։

- Գիտե՞ք, այդ բառերը չէի ուզենա օգտագործել, որովհետեւ հարկայինում քաղաքական որոշում կայացվեց, եւ ես գտնում եմ, որ դա իր արդյունքը կտա, որովհետեւ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը պարտադիր չէ, որ նույն կարծիքն ունենան նույն հարցի վերաբերյալ։ Նույն բյուջետային եկամուտների վերաբերյալ, օրինակ, երբ որ այդ եկամուտների մեծության, կատարողականի վերաբերյալ տարբեր մոտեցումներ են լինում, դա շահեկան է պետության համար։

- Շրջանառության հարկի ծավալը նպատակ ունեն կրկին իջեցնել, սա արդյոք ռիսկերի չի՞ հանգեցնի։

- Ուրեմն, ի սկզբանե, երբ որ շեմ բարձրացվեց 115 միլիոն, այդ ժամանակ մենք գիտեինք, որ այդ օրենքը պիտի գործի մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը։ Այսինքն՝ մենք շեմը բարձրացնում էինք ժամանակավորապես, որ շրջանառության հարկ վճարողները գան մտնեն հարկման դաշտ։ Որոշակի գործընթացներ տեղի ունեցան եւ 2015 թվականին, եւ 2016-ի մեջ, եւ դեռեւս 2017 թվական կա։ Որոշ վերադասավորումներ, փոխկապակցվածություններ ի հայտ են եկել։ Էսօր մենք շրջանառության հարկի ավելի շատ մուտք ունենք, քան անցյալ տարվա ընթացքում։ Տարին էլ կավարտենք ավելի շատ շրջանառության հարկի մուտքերով, քան նախորդ տարի։ Կապրենք 2017 թվականը եւ մենք կգտնենք իրական էն ՓՄՁ-ները, որոնք դրա կարիքն ունեն, այ, իրենք կմնան շրջհարկի դաշտում, իսկ իսկական մեծերը պետք է գնան ԱԱՀ դաշտ։ Այս թիվը խնդրում եմ ֆիքսեք՝ շրջանառության հարկ վճարողների 95 տոկոսը գտնվում է մինչեւ 40 միլիոն շեմի տակ։ Համենայնդեպս, այդքան են արդյունքներով, այդպես են իրենք շրջանառություն ցույց տվել ինչպես 2015 թվականի արդյունքներով, այնպես էլ 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Նյութի աղբյուրը `hraparak.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն