ՀԷՑ-ը տուգանվեց. Ընկերությունը խոստանում է փոխհատուցել քաղաքացիներին

14 ապրիլի 2016 | ՀԱԳՄ լուրեր, Էներգետիկա | Цитата

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ-ն, որոշում կայացրեց 5 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝ ՀԷՑ-ին: Նշենք, որ հանձնաժողովը վարույթ էր սկսել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրության հիման վրա, որով ՀԾԿՀ-ին է փոխանցել բազմաթիվ քաղաքացիների բողոքն այն մասին, որ էլեկտրաէներգիայի հաշվիչների գիշերային ժամանակն իրական ժամանակից մի քանի ժամ հետ է մնում, ինչի հետեւանքով քաղաքացիները գիշերը սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարել եւ վճարում են ցերեկային սակագնով: Ըստ հանձնաժողովի, ՀԷՑ-ը պարտավորվածություն ունի տարին 1 անգամ ստուգել եւ ճշգրտել քաղաքացիների էլեկտրոնային հաշվիչները, եւ չկատարելով այս պարտականությունը, ընկերությունը տուգանվեց: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն էլ պետք է մինչեւ անցյալ տարվա դեկտեմբեր ամիսը ճշգրտեր հաշվիչները, սակայն, ինչպես նիստում արձանագրվեց, այս տարվա փետրվարին հանձնաժողովը բողոքներ է ստացել հաշվիչների ժամային շեղումների վերաբերյալ, ինչի հետեւանքով բնակիչները դրամական վնասներ են կրել։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը վստահեցրեց, որ քաղաքացիների դիմումների դեպքում ընկերությունը վերահաշվարկ կկատարի եւ եթե արձանագրվի, որ ՀԷՑ-ը խախտում է թույլ տվել, կփոխհատուցեն: Այս փոխհատուցումը կարող է լինել, ինչպես Հարությունյանն ասաց, կամ գումարային, կամ օրենքով սահմանված կարգով ընկերության եւ բաժանորդի միջեւ այլ պայմանավորվածության տեսքով: Նիստից հետո պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ 5 միլիոն դրամ տուգանքը չնչին գումար է: Պատգամավորն ասաց, որ իրեն հայտնի չէ, թե քաղաքացիները որքան վնասներ են կրել, դրա համար պետք է մոնիտորինգ կատարվի, ինչի հնարավորությունն ունի հանձնաժողովը. «Միայն դա չէ խնդիրը, բազմաթիվ բողոքներ կան, որ փակ դռներում հաշվիչներն աշխատում են, տեսուչների ինստիտուտը խնդրահարույց է»: Մարուքյանն ասաց, որ պետք է նոր հաշվիչներով քաղաքացիներն ապահովվեն, այդ հաշվիչների աշխատանքում բացառվում է մարդկային գործոնը: Արդյոք ՀԷՑ-ը միտումնավոր է տարիներ շարունակ այդպես աշխատել, քաղաքացիներից հսկայական գումարներ շորթելու համար, այս հարցին ի պատասխան Մարուքյանն ասաց, որ դա ընկերությունում վատ մենեջմենթի աշխատանքի արդյունքն է, եւ չի կարծում, թե խնդիրը ղեկավարության մակարդակով է եղել, տեսուչների անբարեխիղճ աշխատանք է եղել: Պատգամավորը վստահեցրեց, որ հետեւողական է լինելու, եւ մինչև օգոստոսի 1-ը հարցում է ուղարկելու՝ պարզելու, թե որքան փոխհատուցում է եղել, որ համայնքներում, քանի քաղաքացիներին: Մարուքյանը ՀԷՑ-ից տուժած բաժանորդներին խորհուրդ տվեց դիմել ՀԾԿՀ:

aravot.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն