Երևանը ռուսաստանցիների ընտանեկան ամանորի հանգստի լավագույն տասնյակում է

Հյուրանոցների օնլայն պատվերների Oktogo.ru ռուսաստանյան ծառայությունը կազմել է 2016 թ. ամանորի տոներին երեխաների հետ ճամփորդությունների ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների վարկանիշը:

Վարկանիշի հիմքում 2016 թ. հունվարի 1-10 ժամանակահատվածում ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից հյուրանոցների նախնական պատվերների մասին տվյալներն են:

Oktogo.ru-ի տվյալներով՝ ռուսաստանցիների ամանորի ընտանեկան ճամփորդությունների համար ամենապահանջված քաղաքներից են եղել Տալլինը, Ռիգան, Պրահան, Վիլնյուսը, Բարսելոնան, Հռոմը, Հելսինկին, Բեռլինը, Երևանն ու Վարշավան:

Ամանորի արձակուրդներին ռուսաստանցիները երեխաների հետ միասին Երևան են եկել միջինը 5 օրով ու ծախսել են օրական ավելի քան 4.5 հազար ռուբլի:

Travel.ru զբոսաշրջային ծառայության տվյալներով, այս ամանորին երեխաների հետ միասին ինքնուրույն ճամփորդողների թիվը մեկ երրորդով ավելի շատ էր , քան անցած տարի:

Ամանորի տոներին երեխաների հետ հանգստի համար Ռուսաստանի ամենապահանջված քաղաքների տասնյակում են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Սոչին, Կազանը, Կոստրոման, Վելիկի Նովգորոդը, Վոլոգդան, Յարոսլավլը, Նիժնի Նովգորոդը ու Վլադիմիրը:

Ամանորի ամենաէժան ուղեւորությունները Սմոլենսկ, Կիսլովոդսկ, Մուրմանսկ, Պերեսլավլ Զալեսկի ու Կալինինգրադ քաղաքներն էին: Պետերբուրգում ռուսաստանցի զբոսաշրջիկները ամանորյա տոներին իրենց երեխաների հետ միասին միջինը 4 օր են անցկացրել եւ ծախսել են օրական մոտավորապես 3900 ռուբլի, իսկ Մոսկվայում՝ 3600 ռուբլի:

Երեխաների հետ ամանորի հանգստի համար արտասահմանյան ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից էին Բալին (Ինդոնեզիա), Դուբայը (ՄԱԷ), Փհուքեթը (Թաիլանդ), Սեբուն (Ֆիլիպիններ) ու Լանգկավին (Մալազիա): Ամանորյա արձակուրդներին արտասահմանում լեռնադահուկային հանգստի համար ամենամեծ պահանջարկն ունեին Բուլղարիայի, Անդորայի ու Ավստրիայի հանգստավայրերը:

Իսկ ձմեռային արձակուրդներին այցելելու համար ամենաէժան եվրոպական մայրաքաղաքները Բելգրադն ու Վարշավան էին:

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն