ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 1–ին կիսամյակում 7,2%-ով նվազել են ՝ կազմելով 945 մլն խ.մ. ՀայՌուսգազարդ

23 հուլիսի 2013 | Էներգետիկա | Цитата

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 1–ին կիսամյակում 7,2%-ով նվազել են ՝ կազմելով 945 մլն խ.մ. ՀայՌուսգազարդՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2013 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, 7,2%-ով նվազել են ՝ կազմելով 945 մլն խ.մ, հայտնում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում իրացվել է 825.7 մլն խ.մ, ինչը 2,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ' բնական գազի սպառման ծավալները 15,4%-ով նվազել են էներգետիկայի ոլորտի կողմից՝ կազմելով 84.8 մլն խ.մ: Սպառման ծավալները նվազել են նաև 10%-ով բնակչության և 5,8%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 300.7 և 97.7 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են 13,6%- ով արդյունաբերության ոլորտի եւ 10,7%- ով ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 135.4 մլն խ.մ եւ 207 մլն խ.մ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997թ.-ին, ընկերության բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն