Հայաստանում խորքային ջրերի օգտագործումն այսուհետ վճարովի կլինի

13 հուլիսի 2013 | | Цитата

Հայաստանում խորքային ջրերի օգտագործումն այսուհետ վճարովի կլինիՀՀ կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունել ստորերկրյա ջրերի օգտագործման դիմաց 15 դրամ/խմ և մակերևութային ջրերի օգտագործման դիմաց 5 դրամ/խմ չափով վճար սահմանելու մասին։

Ինչպես նշեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, նախկինում այդ ջրերն անօրինական և անվճար են օգտագործվել։

Սահմանված վճարներից հավաքված միջոցները կուղղվեն Արարատի մարզի մոտ 700 անօրինական ջրհորների կոնսերվացմանը։

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան դաշտավայրի խորքային ջրերի մակարդակը նվազում է, ինչի հետևանքով «լարված իրավիճակ է ստեղծվել»։

«Պետք է անմիջապես զբաղվել դրանով։ Յուրաքանչյուր ջրհորի կոնսերվացման համար մոտ 4 մլն դրամ կպահանջվի։ Առաջին հերթին կկոնսերվացվեն ինքնաշատրվանող ջրհորները»,– ավելացրեց վարչապետը։ ($1 – 411,76 դրամ է).

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն