ՌԴ–ի հետ գազի գնի սուբսիդավորման բանակցությունները եզրափակիչ փուլում են. Հայաստանի էներգետիկայի նախարարություն

12 հուլիսի 2013 | Էներգետիկա | Цитата

ՌԴ–ի հետ գազի գնի սուբսիդավորման բանակցությունները եզրափակիչ փուլում են. Հայաստանի էներգետիկայի նախարարությունՌուսաստանի հետ Հայաստան մատակարարվող բնական գազի գնի սուբսիդավորման վերաբերյալ բանակցությունները եզրափակիչ փուլում են, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարներին նախարար Արմեն Մովսիսյանը։

«Հայաստանը շարունակում է բանակցային գործընթացը Ռուսաստանի հետ գազի գնի սուբսիդավորման ուղղությամբ։ Բանակցությունները եզրափակիչ փուլում են։ Բանակցությունների արդյունքների մասին մենք կհայտնենք մի քանի օրից»,– ասաց Մովսիսյանը։

Նա միաժամանակ չհստակեցրեց, թե արդյոք սուբսիդավորման միջոցները կհատկացվեն որպես դրամաշնորհ։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը հաստատել է 156 հազար դրամ' յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)։ Նոր սակագնի հաստատումից առաջ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդները 1000 խորանարդ մետրի գազի համար կվճարեն 132 հազար դրամ։ Նոր սակագինն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 7–ից։

Մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ գազի գնի բարձրացման դեպքում կառավարությունը կսուբսիդավորի գազի գնի 30 տոկոսը։ Ավելի ուշ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ կառավարությունը փորձում է սուբսիդավորման գործընթացին ներգրավել ռուսական կողմին,քանի որ նրան է պատկանում «ՀայՌուսգազարդ» ընկերությանը 80 տոկոսը։

Հունիսի 17-ին «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը համագործակցության հարցեր են քննարկել Մոսկվայում։ Մասնավորապես խոսվել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Գազպրոմի մասնաբաժինը 80 տոկոսից 100 տոկոս դարձնելու մասին։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն