Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը պետք է դադարեցնի ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման աշխատանքները. տնտեսագետ

25 հունիսի 2013 | Հարկային-մաքսային | Цитата

տնտեսագետ Սամվել ԱվագյանԵվրասիական մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը չի կարող Եվրամիության հետ կնքել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որի նախապատրաստական աշխատանքները մտել են ավարտական փուլ: Այդ մասին հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Սամվել Ավագյանը:

Խնդիրն այն է, որ ցանկացած մաքսային միությանն անդամակցած երկիրը պարտավորվում է երրորդ երկրի հետ առեւտրի պայմաններ քննարկել բացառապես մաքսային միության միջոցով: Սրանով մաքսային միությունները տարբերվում են ազատ տնտեսական գոտիներից: Նշենք, որ Հայաստանը ԱՊՀ երկրների հետ արդեն իսկ կնքել է երկկողմ եւ բազմակողմ ազատ առեւտրի համաձայնագրեր, եւ այդպիսի համաձայնագիր ցանկանում է կնքել նաեւ Եվրամիության հետ:

Տնտեսագետը նշեց, որ ԱՊՀ-ն ու ԵՄ-ն Հայաստանի կարեւոր գործընկերներն են, յուրաքանչյուրին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրաշրջանառության 29-30%-ը: Այդ պատճառով մեր երկրին շահավետ է երկու ուղղությամբ էլ շարունակել ինտեգրման գործընթացները: Սակայն խնդիր կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե Եվրասիական տնտեսական միության հետ ինտեգրումը շարունակվի մինչեւ մաքսային միության կազմի մեջ մտնելը:

Նշենք, որ Հայաստանը ներկայում ԵվրԱզԷս-ում ունի դիտորդի կարգավիճակ:

Աղբյուրը՝ news.am 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն