Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

23 մարտի 2023 | Կառավարության նիստ | Цитата

Կառավարությունը բավարարել է «Բլեք փայփ» ՍՊԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։ 2021 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 75 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 220-280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 276 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ «Երևանի գարեջուր» ՓԲԸ նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ներմուծել մետաղական հավաքովի կոնստրուկցիա՝ գարեջրի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 23 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար: Կստեղծվի 5 նոր աշխատատեղ՝ 225 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլն դրամ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Կառավարության նիստ
• Աջակցություն՝ հերթական ներդրումային ծրագրերին• Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը• Օրենսդրական նախաձեռնություններ. ՀՀ-ում կամրապնդվի հանրային տարածքների անվտանգությունը• Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ• Գործադիրը գումար է հատկացրել «Ալպյան» մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման համար• Կառավարությունը մոտ 1,7 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի ճանապարհների վիճակի բարելավման համար• Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով• Կվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներ• ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1800 անձ կարող է դիմել ֆինանսների նախարարություն՝ ոսկու գրավադրմամբ պարտքի ներման համաձայնագիր կնքելու

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն