Այսօր մենք ունենք մոտավորապես 100 մլն քմ բնակարանային ֆոնդ, որի գերակշիռ մասը հյուծված է. Քերոբյան

Այսօր մենք ունենք մոտավորապես 100 մլն քմ բնակարանային ֆոնդ, որի գերակշիռ մասը հյուծված է, մեզ համար անհրաժեշտ է, որ կարողանանք անհամեմատ ավելի արագ թարմացնել եւ ավելացնել բնակարանային անշարժ գույքի ֆոնդը, որ կարողանանք ապահովել մեր բնակչության համար անվտանգ եւ ժամանակակից պայմաններին համապատասխան քաղաքային միջավայր: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան համաժողովում իր ելույթում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բացի այդ, կառավարությունը կամաց-կամաց դուրս է գալիս հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրից եւ մեզ պետք է միասին մտածել նոր գաղափարներ, նոր ծրագրեր, որոնք թույլ կտան տեմպը ավելացնել: Նախորդ տարի քննարկումներ եղել են, ես կառաջարկեի, որ շարունակենք քննարկումները:  Կարծում եմ, որ Երեւանի ընտրություններից հետո այդ ծրագրերը թափով  կսկսվեն»,-ասաց նա:

Նախարարը նաեւ հավելեց, որ կառավարության համար կառուցապատման ոլորտը խիստ կարեւոր ու զգայուն ոլորտ է. «Վստահ եմ, որ թե ես, թե ֆինանսների նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, մյուս գործընկերները, ամեն ինչ պետք է անենք, որ ակտիվությունը մնա բարձր մակարդակի վրա»:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով• Մենք նպատակ ունենք ավելացնել լաստանավային փոխադրումները դեպի Ռուսաստան․ Վահան Քերոբյան• Հայկական ավիաընկերությունները ամռանը աուդիտ կանցնեն՝ դեպի ԵՄ թռիչքները վերսկսելու համար. Գնել Սանոսյան• Կառավարությունը 2022-ին 3,6 մլրդ դրամով կրճատել է ՊԵԿ-ի ծախսերը• Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը• 12,6 տոկոսանոց տնտեսական աճի 1/3-ն ապահովել են ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդիկ և բիզնեսը• Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է• Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին• Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն