ՊԵԿ-ը բացահայտել է Երևանում կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն

28 փետրվարի 2023 | Տեսչական մարմիններ | Цитата

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ՝ 15 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը` հսկողություն իրականացնելով գործունեության բոլոր ոլորտների նկատմամբ: 

Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում կազմակերպվում է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն, և այդ ալկոհոլային խմիչքներն  իրացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։  

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողից  մշակվել ու  ձեռնարկվել է համալիր, լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է հնարավոր կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրամասի ստույգ գտնվելու վայրը, որից հետո տվյալ տարածքը վարչության աշխատակիցները վերցրել են   օպերատիվ հսկողության տակ։ 

Միջոցառումների ընթացքում վարչության աշխատակիցները գնահատելով իրավիճակը՝ մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով հանկարծակի եղանակով մուտք են գործել տարածք, որի արդյունքում շինության նկուղային հարկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրամաս, որտեղ  այդ պահին աշխատել է  6 աշխատակից։ 

Պարզվել է, որ գործունեությունը կազմակերպած անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման իրականացրել է ծանուցման ենթակա գործունեություն` զբաղվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, ինչպես նաև հիշյալ գործունեությունը կազմակերպելու համար և իրացման նպատակով ձեռք բերել, պահել և օգտագործել է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզային դրոշմանիշեր։ 

ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նույն օրը, ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու, միաժամանակ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու կամ օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նախաքննության շրջանակում քննիչի կայացրած որոշման համաձայն ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ՀՀ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի սկզբնական զննություն: Հայտնաբերված կոնյակի և օղու պատրաստման ու իրացման համար նախատեսված պարագաներն առգրավվել են: Հայտնաբերվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և պիտակավորված տարբեր անվանումներով 446 շիշ կոնյակ և 4949 շիշ օղի, պոլիէթիլենային տակառներով 200-250 լիտր տարողությամբ՝ 13 հատ էթիլ սպիրտ, պոլիէթիլենային տարաներով՝ 10 հատ 20 լիտր տարողությամբ կոնյակ, տարբեր ապրանքանիշի պիտակներ, խցաններ, շշեր, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ արտադրելու և շշալցնելու համար անհրաժեշտ սարքավորումներ։ 

Միջոցառումներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար: Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս։ Միաժամանակ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու նպատակով այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ: Հնարավոր տուգանքի չափը կկազմի 165 մլն ՀՀ դրամ: 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթներն, այդ թվում ակցիզային դրոշմանիշների կիրառման օրինականությունը պարզելու հարցում` հիշեցնելով, որ օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն