Գարնան կարկուտն առյժմ չի խոչընդոտել Հայաստանից ծիրան արտահանելուն. արտահանվել է 3 հազար տոննա

20 հունիսի 2013 | | Цитата

Գարնան կարկուտն առյժմ չի խոչընդոտել Հայաստանից ծիրան արտահանելուն. արտահանվել է 3 հազար տոննա2013-ին Հայաստանից արդեն արտահանվել է 3 հազար տոննա ծիրան: Այս մասին հունիսի 19-ին լրագրողներին է հայտնել «Սպայկա» ընկերության զարգացման նախագծերի մենեջեր Կարեն Բաղդասարյանը: Ընկերությունը սպասում է, որ տարին ծիրանի հարցում բերքառատ կլինի' չնայած գարնանը տեղացած կարկուտին: «2012-ին Հայաստանից արտահանվել է մոտ 13 հազար տոննա ծիրան: Հուսով ենք, որ 2013-ին կմոտենանք այդ ցուցանիշին»,-հայտարարել է Բաղդասարյանը: Նա չի համաձայնել այն նկատողության հետ, որ որքան շատ ծիրան է արտահանվում Հայաստանից, այնքան վերջինիս գինը թանկանում է հանրապետությունում: «Հայաստանում ամենաբերքառատ տարիներին լինում է 85-90 հազար տոննա ծիրան: Արտահանվում է առավելագույնս 12-13 հազար տոննա: Դա շատ քիչ է որեւէ բանի վրա ազդելու համար»,-հայտարարել է Բաղդասարյանը:

Ընկերությունը պատրաստվում է ներկրել ծիրանի եւ կեռասի տնկիներ' գործընկեր-ֆերմերներին բաժանելու: Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Բաղդասարյանը, տնկիները կօգտագործվեն հայկական սորտերը պատվաստելու համար: «Մենք արդեն ներկրել ենք «Գիզելլա 5» սորտը, որով տեղի ֆերմերները պատվաստել են կեռասը: Արդյունքից գոհ ենք եւ հաջորդ տարի, հնարավոր է, սկսենք այդ միրգ ընդունել արտահանման համար»,-հայտարարել է Բաղդասարյանը:

«Սպայկա» ԲԲԸ-ն Հայաստանից Ռուսաստան եւ ԱՊՀ-ի այլ երկրներ է արտահանում է թարմ մրգեր եւ բանջարեղեն:

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն