ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2004 - Ն
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը և համաձայն
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ
հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք՝
1) ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ
7302 ծածկագրից՝ օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված
թուջե ռադիատորների) դասվող ապրանքների վրա.
2) ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000,
8101 97 000, 8102 97 000, 8103 30 000, 8104 20 000, 8105 30 000, 8106, 8112 61 00, 8108
30 000, 8109 3, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 31 000 0, 8112 41
00 01, 8112 52 000, 8112 92 210, 8113 00 400 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի
թափոնների և ջարդոնի վրա.
2
3) ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող (թափոններ և ջարդոն՝ առաջնային
տարրերի, առաջնային մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների), սպառված առաջնային տարրեր, սպառված առաջնային մարտկոցներ և
սպառված էլեկտրական կուտակիչներ) ապրանքների վրա։
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում
«Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային
ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև
Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում
նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204
ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից՝ օգտագործված ռելսերի,
7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված
աղացագնդերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների և սույն
որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին
դասվող ապրանքների) ապրանքների վրա:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն
որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով ծանուցել Եվրասիական
տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված
ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 27-ից և գործում
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться