Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների` ավելի քան 10% կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից. փորձագետ

07 հունիսի 2013 | Ներդրումներ | Цитата

Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների` ավելի քան 10% կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից. փորձագետՀայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ավելի քան 10 տոկոս կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։

«Հաշվի առնելով կառավարության գործունեության ծրագիրը, այդ ցուցանիշը չի կարող գերազանցել 10 տոկոսի սահմանագիծը, եթե դա տեղի ունենա, ապա մենք չենք կարողանա նույնիսկ տնտեսական աճի փոքր տեմպ ապահովել»,– ասաց նա։

Միաժամանակ տնտեսագետը նշեց, որ հաշվի առնելով հետճգնաժամային շրջանում 2012թ.–ին Հայաստանում գրանցված 7,2 տոկոսանոց ՀՆԱ–ի աճը, Հայաստանի կառավարությունը հաջողության հասնելու հնարավորություն ունի նաև ընթացիկ տարում։

Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2012թ.–ին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմել է 751,8 մլն դոլար' 2011թ.–ի համեմատ կրճատվելով 7,9 տոկոսով։

2013թ.–ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 131 մլն դոլար' 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 11,9 տոկոսով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն