Նախնական տվյալով՝ Հայաստանում գազի գինը կսահմանվի 156 դրամ

23 մայիսի 2013 | Էներգետիկա | Цитата

Նախնական տվյալով՝ Հայաստանում գազի գինը կսահմանվի 156 դրամՆախնական հաշվարկներով՝ Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 1 խմ-ի համար կկազմի 156 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Այս մասին մայիսի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

Ըստ նրա՝ այս թիվը ստացվում է «ՀայՌուսգազարդի»՝ գազի սակագինը վերանայելու հայցն ուսումնասիրելու արդյունքում՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:

Հարցին, թե ինչու է Հայաստանի գնած 1000խմ գազի գինը Պետեկամուտների կոմիտեի տվյալով կազմում 240 դոլար, այն դեպքում, երբ կառավարությունը 189 դոլար է նշում, Բաղրամյանը պատասխանեց, որ հայցի հետ նրանք նաեւ ներկրման մասին պայմանագիր են ստացել, որտեղ նշված էր, որ 2013թ. ապրիլի 1-ից Հայաստանը գազը գնում է 240 դոլարով: Իսկ հարցին, թե հնարավոր չէր արդյոք գազի գինն իջեցնել «ՀայՌուսգազարդի» շահույթի կրճատման հաշվին, Բաղրամյանը պատասխանեց, որ ընկերության մաքուր եկամուտը կազմում է ութ տոկոս, ինչը նման ծավալի ներդրումներ ապահովող ընկերության համար նվազագույն ցուցանիշ է:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք գազի սակագնի թանկացումն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառ կդառնա, Բաղրամյանը նշել է, որ դա էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման պատճառներից մեկն է միայն: Սակայն կան նաեւ բազմաթիվ այլ գործոններ, ինչպիսիք են ազգային արժույթի փոխարժեքի փոփոխությունը, համակարգում կապիտալ ներդրումները եւ այլն: Բաղրամյանն ընդգծել է, որ այսպես թե այնպես էլեկտրաէներգիայի գները վերանայվելու էին: Նա նաեւ տեղեկացրել է, որ գները կբարձրանան մոտավորապես 27%-ով:

Իր հերթին Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշել է, որ այդ թանկացումը ծանր հարված կհասցնի քաղաքացիների գրպանին, ինչպես նաեւ կարող է փոքր բիզնեսի սնանկացման պատճառ դառնալ, որն առանց այդ էլ աշխատում է ցածր եկամուտով:

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն