ԱՍՀՆ կողմից գործարկվում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված «Առաջնային կարիքի հավաքագրման հարթակի» միջոցով շարունակվում են գույքագրվել և բավարարվել։

Թեպետ պատասխանատու գերատեսչությունների կողմից տարածված հայտարարություններին այն մասին, որ պահին առկա ռեսուրսները բավարար են,  այնուամենայնիվ, մի շարք սոցիալական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հավաքագրել են որոշ աջակցություն կամ ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել որպես օգնություն։   

Այսպիսով, առկա ռեսուրսները գույքագրելու և դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» (հղումը՝ https://bit.ly/3BuiVL4), որը ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հնարավորություն կտա մեկտեղել ռեսուրսները՝ դրանք գրանցելով համակարգում։ Հավաքագրված տվյալները հասանելի կլինեն մարզպետարանների, ՏԻՄ-երի և ԱՍՀՆ համար` ըստ անհրաժեշտության աջակցությունը համակարգելու և ըստ նպատակի տրամադրելու համար:

Համակարգում գրանցվելու համար  անհրաժեշտ է մուտք գործել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am պաշտոնական կայքի «Սոցիալական աջակցություն» բաժին և ընտրել «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» պատուհանը։

Համապատասխան դաշտերում պահաջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցում» կոճակը, որից հետո աջակցություն առաջարկողի օգտահաշվի ակտիվացման տվյալները կուղարկվեն նշված էլեկտրոնային հասցեին․ հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է սեղմել նամակում առկա հղումը:

Օգտահաշիվը ակտիվացնելուց և համակարգ մուտք գործելուց հետո՝ աջակցություն առաջարկող անձը կամ կազմակերպությունը հնարավորություն կունենա լրացնել առաջարկվող աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս դեպքում՝ անհրաժեշտ է սեղմել «Ավելացնել» սեղմակը, բացված ձևաթղթում լրացնել պահանջվող բոլոր տվյալները, ապա ընտրել «Հաստատել» կոճակը:  Մեկից ավելի մարզերում աջակցություն տրամադրելու դեպքում անհրաժեշտ է սեղմել «Կանաչ պլյուս» կոճակը և կրկնել նույն գործողությունները։

«Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» միջոցով համատեղ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ պատրաստ ենք լսել սոցիալական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկներն ու դիտարկումները։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները• Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար• Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն