Հայաստանից ՌԴ պատրաստի արտադրանքի արտահանումը էապես աճում է. տնտեսագետի գնահատականը

Հայաստանից դեպի իր առևտրատնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնություն պատրաստի արտադրանքի արտահանումն աճում է էապես, տարվա առաջին կիսամյակում աճը եղել է մոտ 50 տոկոս, բացի այդ ընդլայնվել է այդ ապրանքների շրջանակը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Ըստ տնտեսագետի՝ երկրի զարգացման կարևորագույն ցուցանիշներից է պատրաստի արտադրանքի արտահանումը և համեմատաբար էժան էներգառեսուրսներ ունենալու հնարավորությունը: Այդ երկու խնդիրները լուծելու համար նա ամենամեծ ներուժը տեսնում է հայ-ռուսական հարաբերություններում:

«Այն պարագայում, երբ միջազգային շուկայում գազի գինը 1000 խմ-ի համար գերազանցել է 2000 դոլարը, մենք գազը գնում ենք 165 դոլարով: Իհարկե, մրցունակության տեսանկյունից դա մեծ նշանակություն ունի»,-ասաց Թավադյանը:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա 6 ամսվա ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է 36.3 տոկոսով: «Պատրաստի արտադրանքը գնում է դեպի Ռուսաստան, աճը նախորդ տարվա առաջին 6 ամսվա համեմատ 48.4 տոկոս է: Եթե անցյալ տարի դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 365 մլն դոլար, ապա այս տարի՝ արդեն 543 մլն դոլար է: Ի դեպ, մենք երկար տարիներ դոփել ենք տեղում, և մեր արտահանումը կազմել է 1.7 մլրդ դոլար, սակայն, երբ անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, մեր արտահանումը մի քանի տարվա ընթացքում գերազանցեց 2.5 մլրդը: Այս տարի արդեն սպասում ենք, որ արտահանումը կգերազանցի 3 մլրդ դոլարը: Հիմնական դերը խաղացել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները և ԵԱՏՄ-ին անդամակցումը»,-ասաց տնտեսագետը:

Նա ընդգծեց նաև, որ, եթե նախկինում ՌԴ արտահանման ծավալը կազմում էր Հայասանի արտահանման 25 տոկոսը, ապա անցյալ տարի կազմել է 27.6 տոկոս, այս տարի՝ արդեն 30 տոկոսը: Ընդ որում, պատրաստի արտադրանքն այդ արտահանման ծավալում շատ մեծ դեր ունի: «Պատրաստի արտադրանքը, որը հնարավորություն է տալիս ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, պարունակում է ավելի մեծ ավելացված արժեք, գնում է դեպի Ռուսաստան: Ընդ որում, 2019 թվականից սկսած արտահանումը դեպի ՌԴ դիվերսիֆիկացված բնույթ ունի, արտահանվում է ոչ միայն գյուղատնտեսական արտադրանք, ալկոհոլային խմիչքներ, այլ նաև տեքստիլ արտադրանք, որոշակի տեխնիկա»,-ասաց Թավադյանը:

Թավադյանը նկատեց, որ Հայաստանը Ռուսաստանից ստանում է նաև ընդգծված նպատակային վարկեր, այդ թվում՝ ատոմակայանի համար:

Վերջերս ԵԱՏՄ շրջանակում ստեղծվել է Ներմուծման փոխարինման և արդյունաբերության կոոպերացիայի հանձնաժողով: Տնտեսագետը կարծում է, որ այստեղ Հայաստանը պետք է շատ ակտիվ լինի, օգտագործի հանձնաժողովի հնարավորությունները՝ դեպի ՌԴ արտահանումը մեծացնելու համար, իսկ արդյունաբերական կոոպերացիայի առումով պետք է կարողանա լուծել ռազմավարական խնդիրները:

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը տնտեսական քաղաքականությունն արդիականացման խնդիր ունի, այն պետք է հստակ ուղղված լինի պատրաստի արտադրանքի արտահանման աճին: Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու, Հայաստանից ՌԴ արտահանումն ավելացնելու առումով նա էական փոփոխության կարիք է տեսնում հարկային քաղաքականության մասով, որ պատրաստի արտադրանքի արտահանումն ավելի նպաստավոր լինի:

«Դեպի ՌԴ պատրաստի արտադրանքի արտահանումը գնալով էապես աճում է: Եվ մենք պետք է օգտագործենք ներքին և արտաքին ներուժը, որպեսզի այդ թիվն էլ ավելի մեծացնենք: Տնտեսական շահն այդ ուղությունն է ցույց տալիս»,-ասաց Թավադյանը՝ հավելելով, որ պետք  օգտագործել զարգացման հնարավորությունը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Գերմանիայում կարծում են, որ հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին• Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության ներուժ կա. տնտեսագետ• Տնտեսագետ. Ի՞նչն է խանգարում Հայաստանին կրկնապատկել պաշտպանական ծախսերը• Տնտեսագետ. 5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով• ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին. Բաբկեն Թունյան• ՄՊՀ-ն հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրությունը• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն