Կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիները կարող են ակնկալել կառավարության օժանդակությունը. գյուղատնտեսության փոխնախարար

15 մայիսի 2013 | | Цитата

Կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիները կարող են ակնկալել կառավարության օժանդակությունը. գյուղատնտեսության փոխնախարարՄայիսի 12-ին տեղացած կարկուտը Արմավիրի մարզում լրջորեն վնասել է 40 համայնքների հողատարածքներ' մոտ 15-16 հազ. հա: Այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքով' մյուս մարզերում եւս եղել են վնասներ, սակայն դրանք համեմատելի չեն Արմավիրի մարզի կորուստների հետ, ուստի կառավարությունը քննարկելու է միայն Արմավիրի մարզի համայնքներին օգնություն տրամադրելու հարցը:

Այդ նպատակով ստեղծվել են մարզային եւ համայնքային հանձնաժողովներ, որոնք հատուկ ձեւաթղթերի վրա լրացնում են տուժած գյուղացիների անունը, հողատարածքը, գյուղատնտեսական կուլտուրայի տեսակն ու վնասի չափը: Արդյունքները կամփոփվեն հանրապետական հանձնաժողովում, ու դրա հիման վրա կարվեն առաջարկություններ: Գ. Պետրոսյանի խոսքով' հանձնարարվել է տեղերում արագացնել աշխատանքները:

Հակակարկտային կայանների աշխատանքի հետ կապված Գ. Պետրոսյանը, հիմնվելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանի տեղեկությունների վրա, ասաց, որ կարկտաբեր են եղել 2 հզոր ամպ' 1-ը մեծ, մյուսը համեմատաբար փոքր: Հակակարկտային կայաններն աշխատել են, սակայն արդյունավետությունը մեծ չի եղել, քանի որ կարկտաբեր հոսքը շատ հզոր է եղել: Ըստ Գ. Պետրոսյանի' մասնագետները դեռ պետք է լրջորեն քննարկեն, թե հակակարկտային կայաններն ինչ ինտենսիվությամբ, ժամկետում եւ հաճախականությամբ են աշխատել:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն