ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 70 ՏՈԿՈՍՈՎ

ՊԵԿ-Ն ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներդրված մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողական գործիքակազմի շարունակական  կատարելագործմամբ տարեցտարի բարձրանում է մաքսային մարմինների կողմից կեղծ ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը: Նոր մոտեցումը վերաբերում է իրավատերերի և  մտավոր սեփականության օբյեկտի ներմուծման և արտահանման իրավունք ունեցող անձանց ավելի թիրախային տարանջատմանը և նրանց կողմից իրականացվող գործարքների դեպքում խնդիրների բացառմանը։

Գործիքակազմի արդյունավետ կիրառման շնորհիվ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունն աճել է մոտ 70 տոկոսով։ Այսպես, եթե 2018թ.-ին մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության հիմքով թիրախավորվել է ապրանքային 565 հայտարարագիր և մաքսային մարմինների կողմից 149 դեպքով որոշում է կայացվել կասեցնել ապրանքների բացթողումը, ապա 2021թ.-ին թիրախավորվել է 4471 հայտարարագիր և ապրանքների բացթողումը կասեցնելու որոշում է կայացվել 485 դեպքով։ Իսկ արդեն 2022թ. 1-ին եռամսյակում թիրախավորված 954 հայտարարագրից՝ 159 դեպքով կայացվել է ապրանքների բացթողումը կասեցնելու որոշում։ 

Մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականության օբյեկտները: Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավատերը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով: 

Մանրամասները՝ տեսանյութում: 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով• Մենք նպատակ ունենք ավելացնել լաստանավային փոխադրումները դեպի Ռուսաստան․ Վահան Քերոբյան• Հայկական ավիաընկերությունները ամռանը աուդիտ կանցնեն՝ դեպի ԵՄ թռիչքները վերսկսելու համար. Գնել Սանոսյան• Կառավարությունը 2022-ին 3,6 մլրդ դրամով կրճատել է ՊԵԿ-ի ծախսերը• Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը• 12,6 տոկոսանոց տնտեսական աճի 1/3-ն ապահովել են ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդիկ և բիզնեսը• Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է• Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին• Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն