Վահան Քերոբյանն ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն և BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգին

Հունիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն և BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգին և BostonGene ընկերության հայաստանյան ներկայացուցիչներին։   

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Ռաֆայել Գևորգյանը, «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ներդրումային տնօրեն Արամ Վարդանյանը և այլ ներկայացուցիչներ։

Էնդրյու Ֆայնբերգը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է թե՛ մարդկանցով և թե՛ երկրով։ Նա ներկայացրել է իրենց մտադրությունները Հայաստանում ընկերության գործունեության համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենց ընկերությունում հավաքված են շատ տաղանդավոր մարդիկ ամենատարբեր բնագավառներից, և պետք է անել հնարավորինը, ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատակիցները  գան և մնան ու աշխատեն այստեղ։ 

Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորությունները և պայմանները՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումների շնորհիվ վերջին շրջանում փոխվել է գործարար միջավայրը, և բիզնեսի վարման, տնտեսության զարգացման համար ստեղծվել են նոր հնարավորություններ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի որքան հնարավոր է շատ տաղանդավոր, գիտական ներուժ ունեցող մարդիկ կարողանան բնակվել և գործունեություն ծավալել Հայաստանում։ Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում մեծապես կարևորվում է գիտություն-գործարարություն-կրթություն կապը։ Այս համատեքստում նախարարը  նաև տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանը, ով ևս պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանում գործող ընկերությունների հետ։ Վահան Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ օգնելու համար ընկերություններին, ովքեր ցանկություն ունեն իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստան։  

Հանդիպման ավարտին նախարարը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում օժանդակել այն խնդիրների լուծմանը, որոնց կարող է հանդիպել ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալելու ընթացքում և հնարավորինս արագ գտնել դանց լուծման եղանակները։  

«Netcracker Technology»-ին մշակում և իրականացնում է եզակի ՏՏ լուծումներ ամբողջ աշխարհի հեռահաղորդակցության օպերատորների համար:  Ընկերությունը BSS/OSS լուծումների առաջատար մատակարարն է ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների, մալուխային օպերատորների և թվային նորարարների համար: Ընկերության գրասենյակները տեղակայված են աշխարհի ավելի քան 50 երկրներում. գլխամասային գրասենյակը գտնվում է Բոստոնում։

BostonGene-ը ՏՏ առողջապահական ստարտափ է, որի հիմնական գործունեությունը տեղեկատվական և վերլուծական համակարգի մշակումն է, որը ուռուցքաբաններին տրամադրում է անհրաժեշտ տվյալներ հիվանդների ախտորոշման և անհատականացված բուժման համար:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները• Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար• Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն