ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. մայիսի 25-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել են ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-138-Ն և ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքները, որոնցով սահմանվել են մի շարք փոփոխություններ: 

Մասնավորապես, շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը,  ինչպես նաև շահումների փոխանցումը (վճարումը) կատարում է միայն անկանխիկ եղանակով այն հաշիվներին, որոնցից կատարվել  են մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները: Արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով:

Փոփոխությամբ արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով:

Վերոնշյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2022թ. հունիսի 18-ին:

Միաժամանակ փոփոխություններով սահմանվել են նաև, որ այդ անկանխիկ գործարքները 2022թ. դեկտեմբերի 8-ից պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:

ՊԵԿ-ը հորդորում է խստագույնս առաջնորդվել բացառապես օրենքի դրույթներով՝ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներից խուսափելու նպատակով:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները• Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար• Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն