Անկախ գումարի չափից՝ նոտարական գրասենյակների, առողջապահական, կրթական հաստատությունների վճարումները կլինեն անկանխիկ

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են:

«Օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի հետ կապված աշխատանքներն ավարտված են: Տնտեսավարող սուբյեկտների անկանխիկ վճարումների ընդունման տեսանկյունից պետական կառավարման մարմինների, բիզնեսների, ֆինանսական կազմակերպությունների կողմից նախապատրաստվել են տերմինալների սերտիֆիկացման նախնական աշխատանքները: Ըստ էության, ֆինանսական կազմակերպություններն այսօր պատրաստ են ակտիվացնել ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարումների ընդունման գործառույթը: Դա չի նշանակում, որ բոլորը պարտադիր պետք է ՀԴՄ-ներով վճարումներն ընդունեն, առանձին պոստտերմինալներ նույնպես կարող են տեղադրել, պարզապես բավական մատչելի է ՀԴՄ սարքերն ակտիվացնելը»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը տարածվելու է մի շարք գործարքների վրա: 300 հազար դրամից ավելի բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:

«Այս սահմանաչափի հետ կապված բացառություն են կազմելու գրավատները: Նախատեսվում է, որ հուլիսի 1-ից գրավատները վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե գումարը գերազանցի 80 հազար դրամը: 2023 թվականի հունվարի 1-ին այդ ցուցանիշը կդառնա 50 հազար դրամ և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամ»,-ասաց Երանուհի Թումանյանցը:

Լրացնելով գործընկերոջ ասածը՝ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ գրավատներից բացի վարկատու կազմակերպությունները բացառապես անկանխիկ են վարկ տրամադրում, սակայն վարկերի մարումները կարող են լինել կանխիկ:

Հովհաննես Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ կան ոլորտներ, որտեղ անկանխիկ եղանակի համար ավելի ցածր գումարային չափ է  սահմանված: Օրինակ՝ անկախ գումարի չափից  անկանխիկ պետք է լինեն նոտարական գրասենյակներին, առողջապահական, կրթական հաստատություններին ուղղված վճարումները: Այստեղ զրո սահմանաչափ է գործում, բոլոր վճարումները պետք է լինեն անկանխիկ:

«Միայն հիվանդանոցների պարագայում այս նորմը հուլիսի 1-ից Երևանում է ուժի մեջ մտնում, այնուհետև մեկ տարի հետո կներգրավվեն մարզկենտրոնները: Երկու տարի հետո՝ հանրապետության բոլոր առողջապահական հաստատությունները: Ասեմ, որ ամեն դեպքում օրենքը սահմանում է քաղաքացու անկանխիկ վճարելու իրավունք: Եթե քաղաքացին անկախ գումարի չափից ցանկանում է վճարել անկանխիկ, ապա պարտադիր պետք է բոլորը ընկերությունները, տնտեսվարողներն ունենան պոստտերմինալներ»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը:   

Արդյո՞ք այս փոփոխությունները քաղաքացիների, սպառողների համար հավելյալ ֆինանսական բեռ են ենթադրում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշեց, որ նման բան չկա:

«Քաղաքացիների մոտ կա թյուրընկալում, որ եթե քարտով վճարում կատարեն, ապա միջնորդավճար է գանձվելու: Նման կարգավորում չկա, ավելին՝ շատ բանկեր առաջարկում  են որոշակի չափով գումարի վերադարձ, եթե վճարումները կատարվում են անկանխիկ: Հետևաբար, քաղաքացու վրա չի դրվում որևէ ֆինանսական բեռ»,- ասաց Երանուհի Թումանյանցը:

Պատասխանատու կառույցների ներկայացուցիչները նշեցին, որ կառավարության կողմից որդեգրած թվային կառավարման քաղաքականության մի կարևոր բաղադրիչն անկանխիկ վճարումներն են: «Դուք չեք կարող ցույց տալ մի զարգացած երկիր, որտեղ մեր չափ կանխիկ շրջանառություն կա: Այս փոփոխությունները վերաբերում են և՛ հարկային թափանցիկությանը, և՛ գործարքների օրինականությանը»,- հավելեց Հովհաննես Խաչատրյանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները• Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար• Գյուղատնտեսության ոլորտում ընդլայնվում են մշակվող հողատարածքները, բարելավվում՝ անասնագլխաքանակի մթերատվությունը• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն