«Հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում»․ տեսչական մարմինը հրապարակել է տուգանքների չափը

14 հունիսի 2022 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող կամ վերասարքավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնները օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի, եթե դրանք վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։

«Հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Գազաբալոնների վկայագրումը կատարում են լիցենզավորող կազմակերպությունները։ Վերջիններս վկայագրումից հետո տրանսպորտային միջոցի վարորդին տրամադրում են գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող, ՀՀ կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթեր, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում էլեկտրոնային շտեմարան։

Օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ և վարչական պատասխանատվության միջոցներ է կիրառելու լիցենզիայի պայմանների խախտում թույլ տված տնտեսավարողների նկատմամբ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ ՀՀ կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը առաջացնում է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով»,- նշված է ՔՏՀԱ տեսչական մարմնի հաղորդագրությունում։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն