Հայ ճարտարագետը տեխնոլոգիա է մշակել ստորջրյա վթարային նավթահորերի համար

25 ապրիլի 2013 | | Цитата

Հայ ճարտարագետը տեխնոլոգիա է մշակել ստորջրյա վթարային նավթահորերի համարՀայաստանի քաղաքացի Հարություն Պեպանյանը 2013 թվականի ապրիլին ստացել է «Ստորջրյա հորատանցքերի խցանման համակարգ» անվանմամբ Եվրասիական արտոնագիր: Արտոնագիրը գործում է Եվրասիական արտոնագրային համաձայնագրի երկրների (Ադրբեջան, Ղրղըզստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքմենստան եւ Մոլդովա) տարածքներում:

Արտոնագրում ներկայացված է սկզբունքորեն նոր համակարգ, որը թույլ է տալիս ցածր նյութական ծախսերով եւ աշխատատարությամբ խցանել ստորջրյա վթարային հորատանցքեր:

«Ակնկալում եմ համագործակցություն շահագրգռված անձանց եւ կազմակերպությունների հետ՝ արտոնագրի ներդրման եւ հետագա ուսումնասիրությունների նպատակով, մանավանդ որ տեխոլոգիան ունի կարեւոր նապահանական նշանակություն», - նշել է Հ. Պեպանյանը:

Տեսականորեն, տեխնոլոգիան թույլ է տալիս կոնսերվացնել ոչ միայն նավթային, այլ ցանկացած հեղուկ արտահոսքով հորատանցքեր, ներառյալ՝ հանքային ջրերի: Եթե նավթային հորատանցքերի վրա այն կարելի է գործարկել միայն արտասահմանում, ապա երկրորդ ուղղությամբ Հայաստանում էլ, թերեւս, առկա է որոշակի պահանջարկ: Խոսքը, մասնավորապես, Սեւանի շրջակայքում գտնվող Լիճքի հանքային աղբուրների մասին է, որոնք հետխորհրդային ժամանակ չեն շահագործվել:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն