Քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը

03 հունիսի 2022 | Աշխատանքային | Цитата

2021թ. Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի համար ճշգրտված տարեկան բյուջեն կազմել է 26 մլրդ 216 մլն 114 հազար դրամ, կատարողականը եղել է 95,38 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում:

Գյուղատնտեսական համախառն արտադրանքը հաշվետու տարում կազմել է 933 մլրդ դրամ: Գյուղատնտեսական ՀՆԱ-ն նվազել է 1,1 տոկոսով: Վահան Քերոբյանի պարզաբանմամբ` այս ցուցանիշի համար նպաստող գործոն է հանդիսացել սակավաջրությունը:

Զեկուցողն անդրադարձել է հաջողությամբ իրականացված գյուղատնտեսության արդիականացման ծրագրերին: Նրա խոսքով` գյուղատնտեսությունում գլխավոր մարտահրավերն է գյուղատնտեսության խոշորացումն ու արտադրողականության ավելացումը:

Վահան Քերոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել հաշվետու տարում խաղողի մթերման հետ կապված խնդիրների, 2022 թ. կանխատեսվող իրավիճակի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Լարսի անցակետում բեռնափոխադրումներին առնչվող հարցերին եւ լուծման հնարավոր ուղիներին:
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն