Կառավարությունը լրացուցիչ 400 մլն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար

02 հունիսի 2022 | Աշխատանքային | Цитата

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարաթյունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերն իրականացնելու նպատակով: Նախատեսվում է, մասնավորապես, միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացի ապահովում: Ըստ հիմնավորման, 2022 թ. մայիսի 2-ի դրությամբ ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 810 շահառու, որից 126-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (105,072,344 դրամ), 226-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (11,959,980 դրամ), 458-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (455,208,895 դրամ)։ Արդյունքում 2022 թ. պետբյուջեով առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցների (600 մլն դրամ) մնացորդը մայիսի 2-ի դրությամբ կազմել է 27,8 մլն դրամ։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2022 թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում դիմող 560 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 400 մլն դրամ:

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճ է աձանագրվել: «Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն»,- ասել է նախարարը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրերի իրականացումը և նշել. «Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի ձեռք բերման աջակցության ծրագիրն ընդունել ենք 2020 թ. հուլիսին, և հիմա մի իրավիճակի առաջ ենք կանգնած, երբ բյուջեով ի սկզբանե նախատեսված միջոցները չեն բավականացնում»:

Վարչապետը միաժամանակ ընդգծել է ծրագրի վերաբերյալ պատշաճ իրազեկման կարևորությունը: «Կարծում եմ՝ ծրագրի վերաբերյալ դեռևս շարունակաբար իրազեկման խնդիր ունենք, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն: Մենք դրա մասին խոսել ենք, ես հանձնարարել եմ. մեր բոլոր ծրագրերը՝ սկսած գյուղատնտեսությունից, բիզնեսի աջակցման, սոցիալական, պետք է լայնորեն իրազեկվեն: Ծրագրերն իրականում բարդ են դրանց բոլոր նրբությունները պետք է մանրամասն ներկայացվեն:

Այդ համատեքստում ուզում եմ նորից հիշեցնել, թե ինչի մասին է ծրագիրը. կառավարությունը որոշել է աջակցություն ցույց տալ երեխա ունեցող ընտանիքներին: Ընդ որում, այս ծրագիրը որևէ ձևով չի ազդում իրականացվող այլ ծրագրերի վրա: Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մենք ամսական 50 հազար դրամի աջակցություն տրամադրելու որոշում ընդունել ենք, այս տարվանից մեկնարկում է, մարդիկ կարող են նաև այս ծրագրից օգտվել: Այսինքն՝ բոլոր ծրագրերը, որոնք ընդունվում են, առանձին-առանձին գոյություն ունեն և մեկը մյուսի վրա նեգատիվ ազդեցություն չի ունենում: Ընդհակառակը, ունենում են պոզիտիվ ազդեցություն այն առումով, որ փողն ավելի շատ է, աջակցությունն ավելի շատ է»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքացին ծրագրերից օգտվելու համար պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն, որից հետո կառավարությունը ստանում է հաշվետվությունները և համապատասխան հաշիվներով վճարում է: Մասնավորապես, առաջին ծրագիրը վերաբերում է մարզերին. աջակցություն է տրամադրվում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն առնվազն երկու անչափահաս երեխա: Աջակցությունը հետևյալն է՝ երկու անչափահաս երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ, երեքի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ, 4 և ավելիի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Հաջորդ ծրագիրը վերաբերվում է այն ընտանիքներին, ովքեր ունեն հիփոթեքային վարկ, և նրանց ընտանիքում ծնվում է երեխա: Այս պարագայում կառավարությունն աջակցում է հետևյալ կերպ՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում մինչև 500 հազար դրամ, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը՝ մինչև 1,5 մլն դրամ։ Երրորդ և հաջորդ երեխայի դեպքում պետությունը հիփոթեքային վարկի մայր գումարից մարում է մինչև 2 մլն դրամ, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը՝ մինչև 4 մլն դրամ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն